14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

«ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան Արցախում պայթել է ականի վրա

 Հուլիսի 27-ին ժամը 11:36-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11:34-ին ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Մարտունու շրջանի <<Նովրուզլու>> կոչվող տեղանքում «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենա է պայթել հակատանկային ականի վրա, տեղեկացնում է է Արցախի հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Պայթունի հետևանքով տուժածներ չկան: Ժամը 11:35-ին Մարտունու ՀՓՄ-ի 1 մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր և ավտոմեքենայով վարորդին և նրա երկու ուղևորներին տեղափոխել Մարտունի քաղաք:

Երևանում 2-ամյա երեխան տատիկի գրկից վայր է ընկել պատշգամբից

Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 14:40-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան հիվանդանոց է տեղափոխվել Ավան վարչական շրջանի Ծարավ աղբյուր փողոցի տներից մեկից: Պարզվել է, որ […]

«Ավոն սաղ լիներ` իրան էլ էսօր կբռնեին..». Սեֆիլյանի զինվորը մանրամասնում է

Երթուղային տաքսու վարորդ 70 ամյա Զավեն Առաքելյանը անցել է ցավի և պայքարի ճանապարհով: Ապրում է ու աշխատում, որ օրվա հաց վաստակի: Ասում է`  չի գնա Հայաստանից երբեք, որովհետև այստեղ թանկ հուշեր ու հայրենիք ունի: «1947 թվականին եմ ծնվել ու Ղարաբաղում կռվել եմ: Մեր հրամանատարը Սեֆիլյան Ժիրոն էր, իսկ կամանդուշին Ասկոլկա Աշոտը: 400 հոգով էինք, գետնին էինք քնում…մի հատ […]

Մարգարիտ Եսայանն ու Կարինե Աճեմյանը նոր պաշտոն ունեն․ Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «Ամառը սպասված անակնկալներով եւ երջանիկ ակնթարթներով է անցնում նաեւ քաղաքական գործիչների համար: Խոսքն, իհարկե, քաղաքական նորությունների մասին չէ, այլ՝ ընտանեկան: Պարզվում է, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Կարինե Աճեմյանն ու Մարգարիտ Եսայանը նոր պաշտոն են ստացել, եւ թերեւս ամենաբարձր պաշտոնը՝ երկուսն էլ տատիկ են դարձել: Ընդ որում՝ ՀՀԿ-ական տիկնայք վաղուց արդեն կրում […]

Մոտ օրերս մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի որդու հարսանիքը կլինի․ Հրապարակ

«Հրապարակը» գրում է․ «Մոտ օրերս տեղի է ունենալու ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի որդու՝ Հայկի հարսանեկան հանդիսությունը: Ամիրյանի որդու հարսնացուն պրիմա պարուհի, ՀՀ վաստավավոր արտիստուհի Ժակլին Սարխոշյանի դուստրն է՝ Լիլի Զախարենկոն: ՀՀ մշակույթի նախարարի ապագա հարսիկը մասնագիտության հարցում չի հետևել մորը, ավարտել է Հայ-ռուսական (Սլավորնական) համալսարանի մարկետինգի ֆակուլտետը: Հայկ Ամիրյանը, ով ժամանակին հեռուստատեսային մանկապատանեկան հաղորդումներ […]

Փորձում է նոր պաշտոն ստանալ․ Իրատես

«Իրատեսը» գրում է. «Ասում են, թե որոշ նախկին պաշտոնյաներ վերջին շրջանում կրկին ակտիվացել են եւ կուլիսային պայմանավորվածություններ են ձեռք բերում իշխանությունների հետ` կրկին հարմար պաշտոն ձեռք գցելու համար: Նրանց թվում է նաեւ ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանը, որը, ասում են, այս օրերին նորից փորձում է իշխանական մատույցներում իր դիրքերն ամրապնդել: Իհարկե, նախկին պաշտոնին հազիվ թե […]

«Բորոդինո» գործարանը հայտնվել է սև ցուցակում․ Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է․ «Հայաստանի պահածոների «Բորոդինո» գործարանը հայտնվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում: Ըն­կերությունը նշված ցանկում հայտնվել է այս տարվա փետրվարի 24-ից և կմ­նա մինչև օգոստոսի 24-ը: «Ժողո­վուրդ»-ը տեղեկացավ, որ «Հայաստա­նի «Բորոդինո» պահածոների գործա­րան»-ը խախտել է «Գնումների մա­սին» ՀՀ օրենքի դրույթը, և գնման գործընթացի շրջանակում պահածոնե­րի գործարանը ներկայացրել է կեղծ տվյալ: Տեղեկացնենք, […]

Արգենտինայում ՀՀ դեսպանի համեստ միջոցները․ Փաստ

«Փաստը» գրում է. «Արգենտինայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյանը, ով տարեսկզբին էր նշանակվել այս պաշտոնում, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը: Մկրտումյանը հայտարարագրել է երկու բնակարան եւ 16 հազար ամերիկյան դոլար դրամական միջոցներ, իսկ տարեկան եկամուտները կազմել են ընդամենը 2 հազար 150 ԱՄՆ դոլար եւ […]

Oգոստոսի 10-ին կամուսնանան Արաբո Իսպիրյանն ու Գեղարքունիքի նախկին մարզպետի դուստրը. Իրավունք

«Իրավունքը» գրում է․ «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը երկու շաբաթից՝ օգոստոսի 10-ին, պատրաստվում է ամուս­նացնել դստերը՝ Արմինեին: Հարսանիքն առավել ուշագրավ է դարձել, քանի որ պատգամավորի փեսան լինելու է ՀՀ վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանի որդին՝ եր­գիչ Արաբո Իսպիրյանը: Ի դեպ, ի տարբերություն շատ քաղաքական գործիչների զավակների և շոուբիզնեսյան աստղերի, որոնք մինչև ամուսնությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված