14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Մոտ օրերս մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի որդու հարսանիքը կլինի․ Հրապարակ

«Հրապարակը» գրում է․ «Մոտ օրերս տեղի է ունենալու ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի որդու՝ Հայկի հարսանեկան հանդիսությունը: Ամիրյանի որդու հարսնացուն պրիմա պարուհի, ՀՀ վաստավավոր արտիստուհի Ժակլին Սարխոշյանի դուստրն է՝ Լիլի Զախարենկոն:

ՀՀ մշակույթի նախարարի ապագա հարսիկը մասնագիտության հարցում չի հետևել մորը, ավարտել է Հայ-ռուսական (Սլավորնական) համալսարանի մարկետինգի ֆակուլտետը:

Հայկ Ամիրյանը, ով ժամանակին հեռուստատեսային մանկապատանեկան հաղորդումներ էր վարում, ուսանել է ԱՄՆ-ում և տևական ժամանակ է՝ բնակվում է Գլենդելում: Այժմ ապագա հարսի ու փեսայի ընտանիքի անդամները համատեղ ուժերով զբաղվում են հարսանեկան արարողության պատրաստությամբ:

Սարխոշյանի և Ամիրյանի ընտանիքները վաղուց են բարեկամություն անում, Հայկն ու Լիլին էլ դեռ պատանեկությունից են ճանաչում միմյանց:

Նշենք, որ Ամիրյանի ավագ դուստրը՝ Սեդան, այս տարվա փետրվարին է ամուսնացել: Արմեն Ամիրյանը, փաստորեն, այժմ պետք է համատեղի աներոջ և սկեսրայրի պարտականությունները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ