14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Այն երկրներում, որտեղ որ կա կրկնակի հարկման համաձայնագիր, որոշակի վստահություն են ներշնչում տնտեսվարողին»

 

Հայ-ամերիկյան կրկնակի հարկման համաձայնագիրը միշտ եղել է ՀՀ կառավարության օրակարգում.  այս մասին  կառավարության նիստից հետո ՝  լրագրողների հետ զրուցի ընթացքում նշեց  ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

«2008 թվականից, երբ որ ես տեղափոխվեցի Ֆինանսների նախարարություն, չեմ հիշում մեկ տարի, որ հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովում այդ հարցը, որպես մեզ համար կարևորագույն հարց, դրված չլինի:
Այն երկրներում, որտեղ որ կա կրկնակի հարկման համաձայնագիր, որոշակի վստահություն են ներշնչում տնտեսվարողին, որպեսզի հետագայում, եթե ինչ-որ առումով տեղի ունենան որոշակի տարաձայնություններ, խաղի կանոններն ավելի հստակ լինեն, մենք մշտապես ամերիկյան մեր գործընեկերների հետ այս հարցը քննարկում ենք»,- ասաց նախարարը։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ