01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Փոստանջյանն իր նախկին կուսակիցներին «ոչնչություններ» անվանեց

Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում իր նախկին կուսակիցներին՝  Հայկ Պետրոսյանին եւ Մնացական Պարակշիեւին անվանեց «ոչնչություններ»:

 «Իրենք մեզ չեն հետաքրքրում, մենք նրանց ցտեսություն ենք ասել, իրենք պետք է հասկանան իրենց դերը կյանքում, հաստատ ավագանու կամ «Երկիր Ծիրանիի» մեջ չէ նրանց դերը: Իրենց արդեն ճանապարհել ենք, իրենք ոչնչություն են, հետեւաբար այդ ոչնչությունների դերը մեր կողքին չէ»:

Հիշեցնենք, որ Հայկ Պետրոսյանին եւ Մնացական Պարակշիեւին կուսակցության ղեկավարությունը  մեղադրում է դավաճանության մեջ: Նրանց առաջարկել էր լքել Երեւանի ավագանին, սակայն Պետրոսյանն ու Պարակշիեւը հայտարարել են, որ նման քայլի չեն  դիմի և դուրս են եկել միայն կուսակցության շարքերից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ