Զինծառայողին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը

Տավուշի մարզում օգոստոսի 17-ին այրված մեքենայի մեջ մահացած հայտնաբերված պայմանագրային զինծառայողին սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա համագյուղացին եւ ծառայակիցը՝ Ա. Լալայանը: shamshyan.com-ի փոխանցմամբ, Ա. Լալայանը կատարված հանցագործության մասին անհերքելի ապացույցների ճնշման տակ որոշ մանրամասներ է պատմել իրավապահներին: Նա իր զոհի հետ սպանությունից ժամեր առաջ ինչ-որ խնջույքի մասնակցելիս են եղել: Խնջույքից հետո վերադառնալով տուն՝ նա ճանապարհին […]