«Հայկական վերածնունդ»-ը կշարունակի բոյկոտել Վանաձորի ավագանու նիստերը. Հրապարակ

Վանաձորի ավագանու «Հայկական վերածնունդ» խմբակցության անդամ Հասմիկ Խլոպուզյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է, որ ավագանու նիստերին մասնակցելու հարցը քննարկվել է խմբակցությունում և որոշվել, որ բոյկոտը շարունակելու են:
Գյումրիում, հիշեցնենք, ՀՎԿ-ն վերանայեց բոյկոտի որոշումը և մասնակցեց արձակուրդից առաջ հրավիրված ավագանու նիստին:
Վանաձորի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Հրանտ Մարգարյանն էլ ասել է.
«Առայժմ մեր որոշումն անփոփոխ է մնացել, շարունակվելու է բոյկոտը: Եթե նոր բան լինի, կհայտարարենք, բոլորդ կիմանաք»: