05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանին ԱԹՍ-ներ վաճառելու հարցով Իսրայելի ՊՆ-ում հետաքննություն է սկսվել. Ժողովուրդ

 

Իսրայելի իշխանությունները կասկածներ ունեն, թե «Aeronautics Defense Systems» ընկերությունը խախտել է պայմանավորվածությունները. Ադրբեջանին անօդաչու թռչող սարքեր վաճառած ընկերության ղեկավարությունը դրանք փորձարկել է հայկական դիրքերի վրա:

Թեև այս ընկերությունը կտրականապես հերքել է լուրերը, բայց Իսրայելի ՊՆ-ում հետաքննություն է սկսվել:

Ռազմաքաղաքական և միջազգային հարցերով իսրայելցի փորձագետ Յակով Կեդմին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է.

«Այդ դեպքի հետ կապված մանրամասներ առհասարակ չեն հրապարակվում, սակայն, որպես կանոն, վաճառքի թույլտվություն, հատկապես, կոնֆլիկտային գոտիների դեպքում, տրվում է պայմանով, որ չի թույլատրում որևէ մասնակցություն վաճառված սպառազինության փորձարկմանը: Իհարկե, նման միջադեպերը կարող են իրենց ազդեցությունը թողնել թե’ հայկական, թե’ ադրբեջանական կողմի հետ հարաբերություններում, հենց այդ պատճառով էլ այժմ հետաքննություն է տարվում՝պարզելու համար, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ