10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ռիսկը մեծ է սխալ գործելու և ծիծաղելի դրության մեջ հայտնվելու. ինչպես լողազգեստ ընտրել

Ամառ է, արձակուրդ, ծովափ…Իսկ ծով գնալու համար պահանձվող առաջնային իրերից մեկը, եթե ոչ կարևորագույնը լողազգեստն է: Henaran.am-ը խնդրել է նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանին ներկայացնել, թե ինչ սկզբունքով պետք է շարժվել լողազգեստ ընտրելիս: «Առաջին հերթին լողազգեստը պիտի լինի հարմար այն կնոջը, ով կրում է այն, որովհետև ծովափին առաջին հերթին, իհարկե, էսթետիկական կողմն է կարևոր և ոչ […]

Նախագահը Հրաչյա Ռոստոմյանին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել սպորտային տուրիզմի զարգացման հարցը

  Հանրապետության նախագահի մոտ այսօր կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը զեկուցել է պետական աջակցության ծրագրում ընդգրկված մարզաձևերում ՀՀ հավաքական թիմերի մարզիկների նվաճումները Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, այդ ձեռքբերումներն ամրապնդելու նպատակով ձեռնարկվելիք հետագա միջոցառումները, ինչպես նաև մասսայական սպորտի, մանկապատանեկան սպորտի և երիտասարդական պետական քաղաքականության ոլորտներում իրականացված աշխատանքների, հիշյալ ոլորտներում առկա […]

ՄԻՊ-ն ամփոփել է սահմանամերձ գյուղերի գնդակոծությունների վերաբերյալ զեկույցները և ուղարկել միջազգային կառույցներին

  2017 թվականի 8 ամիսների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի սահմանամերձ գյուղերի գնդակոծությունների վերաբերյալ զեկույցներն ամփոփվել և ուղարկվել են միջազգային կառույցներին, տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից: Նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ամփոփել է այս տարվա հունվար ամսից մինչ օրս Հայաստանի Տավուշի մարզի Չինարի, Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան, Կոթի և Բարեկամավան սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական […]

«Նոյ» կոնյակի գործարանում հրդեհ է բռնկվել

  Օգոստոսի 17-ին, ժամը 17:34-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի 9 հասցեում գտնվող «Նոյ» կոնյակի-գինու գործարանի փաթեթավորման պահեստում հրդեհ է բռնկվել, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ  և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:   

Մենք նախատեսում ենք ոլորտի զարգացման համար դադարեցնել սերմերի ներկրումը. գյուղնախարար

Մենք նախատեսում ենք ոլորտի զարգացման համար դադարեցնել սերմերի ներկրումը հանրապետություն`  հնարավորություն տալով, որպեսզի տեղի սերմարտադրողներն իրացնեն իրենց արտադրանքը: Այս մասին, աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ այցելության ժամանակ հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Գյուղնախարարությունից հայտնում են, որ մարզպետ Կարեն Բոթոյանի ուղեկցությամբ նախարարը նախ այցելել է Շորժա համայնքի ծիրանի այգի: Այգու համասեփականատեր Սուլիկո Շուշանյանը տեղեկացրել է, […]

Նոր նշանակում կառավարությունում

Կառավարության այսօրվա   նիստում կայացված որոշմամբ, Սամվել Ամիրխանյանը նշանակվել է Տրանսպորտի նախարարության աշխատակազմի ղեկավար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը Կառավարության հաստատմանն է ներկայացրել նախարարության առաջարկը, համաձայն որի՝ առաջարկվում էր Սամվել Ամիրխանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ղեկավար։  

Ամենաանհարմար իրավիճակները, որում հայտնվել են աստղերը /ֆոտոշարք/

Հայտնի մարդիկ ամենեւին էլ անկատար չեն։ Երբեմն նրանք այնպիսի խայտառակ իրավիճակում են հայտնվում, որը երկար քննարկվում է մարդկանց կողմից։ Դրանցից մի քանիսը։ Բրիտանացի երգչուհի, դիզայներ Վիկտորիա Բեկհեմը 2015-ին մեծ երեկույթ էր կազմակերպել Լոնդոնում՝ իր առաջին բուտիկի բացման տարելիցի կապակցությամբ։ Երեկույթի ավարտին պապարացիները նկարել էին երգչուհուն, անհնար էր չնկատել, որ նա մի կերպ է քայլում, իսկ […]

Ինչո՞ւ են ծխում հայ կանայք. սոցիոլոգ

Հայաստանում ծխող կանանցթիվն աճել է՝  գերազանցելով վեց տոկոսը: Այս մասին այսօր` օգոստոսի 17-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց : « Կա երեք խումբ ծխող կանանց, բոլորը ունեն մեկ հիմնական բան՝ բոլորի ծնողները ծխել են»,-նկատում  է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ «Հայ կանանց 15-18 տոկոսը այրի է, 20 տոկոսի ամուսինը դուրսը փող է աշխատում: Նրանք միայնակ […]

Վրաերթից տուժածներից մեկը մահացել է

Երեւան-Սեւան-Իջեւան ավտոճանապարհի 103-րդ կմ-ին օգոստոսի 15-ին, 49-ամյա Սենո Ս.-ն իր վարած «ՎԱԶ 2121» (Նիվա) մակնիշի 19 00 320 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 63-ամյա Տիգրան Հ.-ին, 48-ամյա Շահեն Ո.-ին եւ 69-ամյա Աշոտ Ս.-ին: Shamshyan.com-ի փոխանցմամբ, վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Դիլիջանի բժշկական կենտրոն, որտեղ Տիգրան Հ-ն, գիտակցության չգալով՝ մահացել էր: «Նիվայի» վարորդ Սենո Ս.-ն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված