Ռիսկը մեծ է սխալ գործելու և ծիծաղելի դրության մեջ հայտնվելու. ինչպես լողազգեստ ընտրել

Ամառ է, արձակուրդ, ծովափ…Իսկ ծով գնալու համար պահանձվող առաջնային իրերից մեկը, եթե ոչ կարևորագույնը լողազգեստն է: Henaran.am-ը խնդրել է նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանին ներկայացնել, թե ինչ սկզբունքով պետք է շարժվել լողազգեստ ընտրելիս:
«Առաջին հերթին լողազգեստը պիտի լինի հարմար այն կնոջը, ով կրում է այն, որովհետև ծովափին առաջին հերթին, իհարկե, էսթետիկական կողմն է կարևոր և ոչ նորաձև լինելու միտումը: Յուրաքանչյուր կին ըստ իր կառուվածքի, ըստ իր կազմվածքի գիտի, թե լողազգեստի որ գույնը, ձևը, չափն իրեն հարմար կլինի:
Խորհուրդ եմ տալիս առաջին հերթին առաջնորդվել հենց նրանով, թե ձեզ որն ավելի կսազի, որը հարմարավետ կլինի, և այս առումով նորաձևությանն այդքան էլ պետք չէ հետևել, որովհետև ռիսկը մեծ է սխալ գործելու և ծիծաղելի դրության մեջ հայտնվելու, օրինակ՝ հետևեք նույն Քիմ Քարդաշյանին, ով հաճախ սխալ լողազգեստներ ընտրելով՝ պապարացիների ուշադրության կենտրոնում է հայտնվում»,-ասում է բլոգերը: