25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եթե ուզում եք մեծացնել ձեր կրծքերը, անպայման հաշվի առեք

Բազմաթիվ կանայք երազում են մեծ կրծքերի մասին: Դա, բնականաբար մեր օրերում հնարավոր է անել պլաստիկ վիրահատության միջոցով: Իսկ որքանո՞վ է դա անվտանգ: Այս և թեմային վերաբերող այլ հարցերի վերաբերյալ Henaran.am-ը զրուցել է ‹‹Վիկմեդ››  բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Էմիլ Ենգիբարյանի հետ:

‹‹Այսօր կրծքերը մեծացացնելու երկու հիմնական տարբերակ կա. սիլիկոնե պրոթեզի միջոցով կամ կարելի է ներարկել օրգանական նյութեր: Խոսնքն այն նյութերի մասին է, որոնցքով շուրթերն են մեծացնում: Ուղղակի այդ գելով կրծքերը մեծացնելիս խտությունն ավելի մեծ պետք է լինի: Բայց դրա տված արդյունքը, բնականաբար, ժամանակավոր է››, – ասաց մասնագետը:
‹‹Կրծքագեղձը սիլիկոնով  մեծացնելու վտանգն այն է, որ վերքերը կարող են բորբոքվել: Այսինքն՝ օրգանիզմն օտար մարմին չի ընդունում››, բացատրեց բժիշկը: Այդպիսի դեպքերում կինը պետք է հրաժարվի սիլիկոնե պրոթեզներից: Սակայն այդպիսի դեպքերն, ըստ մասնագետի, մոտ երկու տոկոս են կազմում:

Երկու տարբերակներն էլ անվտանգ է, մեկի դեպքում օրգանական նյութը ներծծվում է օրգանիզմի մեջ, մյուսի դեպքում էլ՝ սիլիկոններն այնպիսի որակ ունեն, որ նույնիսկ սիլիկոնի պատռման դեպքում օրգանիզմը վնաս չի կրելու:

Զրույցի ընթացքում մասնագետը նշեց, որ աղջիկը, ով դեռրս չի մայրացել, իհարկե, կարող է դիմել պլաստիկ վիրաբույժի ու սիլիկոնով մեծացնի կրծքերը, բայց հղիությունից հետո այդ կրծքերը սովորաբար կախվում են, ու պետք է լինում կրկին վիրահատել: Այս իսկ պատճառով  մասնագետը խորհուրդ տվեց կրծքերը սիլիկոնե պրոթեզների միջոցով մեծացնել մայրանալուց հետո:

‹‹Թեև սիլիկոնե պրոթեզը դրվում է մկանի տակ, ու կաթնագեղձը չի վնասում, բայց, այդուամենայնիվ, խորհուրդ կտամ այդպիսի միջամտության դիմել մայրանալուց հետո››, -ասաց պլաստիկ վիրաբույժը:

Հասմիկ Բալեյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ