12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Աշնանը խորհրդարանի աշխատանքը բավականին թեժ է լինելու

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխխոսնակ  Էդուարդ Շարմազանովը նշեց՝  նիստում այսօր քննարկվել են ներքաղաքական ու արտաքին քաղաքական բոլոր այն հարցերը, որոնք օգոստոս ամսվա ընթացքում առաջնային են եղել ՀՀ-ի համար:

ՀՀԿ խոսնակը շեշտեց՝ նիստի ընթացքում  քննարկվել ու ամփոփվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցն Իրանի Իսլամական Հանրապետություն, քանի որ շատ են կարևորում Իրանի հետ հարաբերությունների զարգացումը:

«Իրանն ունի հավասարակշռված մոտեցում ԼՂՀ հակամարտության կարգավորման  հարցում: Ավելին՝ Իրանի նախագահ Ռոուհանին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ զրույցում նշել է, որ Իրանը կողմ է խնդրի բացառապես քաղաքական կարգավորմանը, իսկ դա ազդակ է Ադրբեջանին, քանի որ ՀՀ-ն ու Արցախը երբեք կողմ չեն եղել խնդիրը ռազմական ճանապարհով լուծելուն»,- ասաց նա:

Շարմազանովը վստահեցրեց՝ աշնանը խորհրդարանի աշխատանքը բավականին թեժ է լինելու: 

«Լավ իմաստով մեզ սպասում է աշխատանքային լուրջ աշուն խորհրդարանում: Սկսել ենք քննարկել ՏԻՄ ընտրություններում մեր թեկնածուների հարցը, մինչև սեպտեմբերի վերջ ՀՀԿ-ն կկենտրոնանա և կներկայացնի իր թեկնածուներին»,-  նշեց Էդուարդ Շարմազանովը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ