01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Արեգակի երկրին նայող կողմում տեղի է ունեցել հզոր պայթյուն

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան հանրագրում գրում է. «Սեպտեմբերի 6-ին արեգակի երկրին նայող կողմում տեղի է ունեցել հզոր պայթյուն, ինչ հետևանքով դեպի մթնոլորտ են տեղաշարժվել հսկայական ծավալի իոնացված մասնիկներ, որը անցած գիշեր Նորվեգիայի տարածքում ուղեկցվել է շքեղ բևեռափայլի երևույթով»։  

Մակրոնը դեմ է, որ ԵՄ-Թուրքիա հարաբերությունները լիովին խզվեն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ թեև Թուրքիան վերջին ամիսներին հեռվացել է Եվրամիությունից (ԵՄ), այնուամենայնիվ պետք է խուսափել հարաբերությունների վերջնական խզումից: Թուրքական «Hürriyet» պարբերականն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ  Մակրոնի արձագանքին նախորդել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կոշտ հայտարարությունը: Ըստ Մերկելի՝ Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններն անհրաժեշտ է դադարեցնել: Մակրոնը նշել […]

Գիշերային պահպանության աղոթք

Տեր ամենազոր, Ի բարին կատարիր աղոթքներն ու աղաչանքները մեր Եւ պահպանիր Քո ծառային բոլոր փորձանքներից: Հոսում-գալիս էր Հորդանան գետը Եւ բերում էր գեղեցիկ ու պատվական մի ծառ, Որ գետի մեջ խաչի տեսք ուներ։ Սերովբեներ և քերովբեներ կային նրա շուրջ։ Բարձրաձայն կանչում և ասում էին. «Սուրբ, սուրբ, սուրբ Տեր զորությունների, Դու ես բոլոր ցավերի դեղը՝ այտուցի, […]

«Իրմա» փոթորիկը ոչնչացրել է աշխարհի ամենավտանգավոր օդանավակայանը /տեսանյութ/

Սան Մարտին կղզու արքայադուստր Յուլիանայի անվան օդանավակայանը համարվում էր աշխարհի ամենավտանգավոր օդանավակայանը, քանի որ այստեղ ինքնաթիռները բառացիորեն մարդկանց գլխի վրայով էին թռչում։ «Իրմա» փոթորիկն ամբողջովին ոչնչացրել է այդ օդանավակայանը։ Ոչնչացվել են թե օդանավակայանի շենքը, թե ինքնաթիռները։   

Հոգեւոր առաջնորդները պետք է կոչ անեն ԼՂ հակամարտող կողմերին՝ դադարեցնել արյունահեղությունը․ պատրիարք Կիրիլ

Հայաստանի եւ Ադրբեջանի հոգևոր առաջնորդները պետք է  կոչ անեն Լեռնային Ղարաբաղի հակամարտող  կողմերին դադարեցնել արյունահեղությունը և կոնկերտ քայլեր ձեռնարկեն՝ նրանց հաշտեցնելու ու փախստականներին վերադարձնելու ուղղությամբ:  Նման հայտարարություն է արել Մոսկվայի և Համայն Ռուսիայի պատրիարք Կիրիլը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Կովկասի մահմեդականների վարչության առաջնորդ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ, գրում է РИА Новости-ն։  «Իմ խորին […]

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդները համատեղ հայտարարություն են արել

Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում (ՌԴ) տեղի ունեցած տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպման արդյունքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքը և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեն հանդես եկան հետևյալ հայտարարությամբ: Ներկայացնում ենք տարածաշրջանի հոգևոր առաջնորդների համատեղ հայտարարությունն ամբողջությամբ. «Այսօր մենք՝ ադրբեջանցի և հայ ժողովուրդների հոգևոր […]

Իրենց PR են անում, իշխանությունները շատ շնորհակալ են. Սարգսյանը՝ «Ելքից» (տեսանյութ)

«Առաջին անգամն է, որ ընտրություններից հետո բողոքը կար, բայց բողոքը մնաց տանը՝ խոհանոցում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք ինչպես ամեն աշնանը, հիմա էլ արդյոք քաղաքական ակտիվացում ու զարգացումներ սպասենք, թե ոչ, և թե ինչու քաղաքական օրակարգ չկա: «Ցավոք սրտի, հանրության մի մասին, որին գնեցին, իրենց […]

Հայաստանի և Էստոնիայի արտգործնախարարները հանդիպել են

Սեպտեմբերի 8-ին աշխատանքային այցելությամբ Տալլինում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպական միությունում նախագահող Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերին։ Հանդիպմանը քննարկվեցին հայ-էստոնական օրակարգին առնչվող հարցեր, անդրադարձ արվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ։ 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված