30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Բախում Սարգսյանի եւ Կարապետյանի համակարգերի միջեւ. ինչ է ասվել ՀՀԿ թիմին. Ժամանակ

– Օրերս ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ապագա վարչապետի թեկնածուի հարցում ՀՀԿ-ի կարծիքը կձևավորվի գալիք տարվա ապրիլին, մինչդեռ մի քանի ամիս առաջ ՀՀԿ-ականները նշում էին, որ վարչապետի փոփոխության հարց իրենց օրակարգում չկա: Ըստ Ձեզ՝ ինչ-որ բա՞ն է փոխվել: – ՀՀԿ-ն այս պահին վարչապետի օրակարգ չունի: Այսինքն՝ թիմին հստակ չի տեղեկացվել […]

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի․ ԵԱՀԿ ԽՎ

Նախօրեին Բաքվում տեղի է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Քրիստին Մուտոնենի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի ժամանակ Մուտոնենը ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն առաջ տանելու անհրաժեշտությունը:  Նա նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է առաջնային լինի թե միջազգային համայնքի, թե երկու երկրների առաջնորդների համար։ «Այս հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորումն այլընտրանք չունի։ Խաղաղ […]

Բոյկոտում է. Ժամանակ

Նախօրեին թերթի հետ զրույցում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «Ներդրողների ակումբին» չմիանալու պատճառների մասին սկզբում ասել է. «Այդ հարցը պետք է իրանց տաք՝ ինչի չհրավիրեցին», ապա շարունակել. «Այդպիսի խնդիր չի առաջացել, որ հրավիրեն կամ չհրավիրեն: Դա կամավոր է, ով ցանկացել է՝ միացել է: Ես չեմ կարող բոլոր տեղերում մասնակցել, միանալ: Հազար գործ եմ անում: […]

Նախկին վարչապետը պնդում է ՝ Հայաստանը միջուկային զենք ունի. Հայկական Ժամանակ

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կրկին պնդում է, որ Հայաստանը միջուկային զենք ունի: Նման հայտարարություն նա արել է ադրբեջանական haqqin.az-ի թղթակցի հետ զրույցում, որը տեղի է ունեցել լեհական Կրինիցա քաղաքում տեղի ունեցող տնտեսական համաժողովի շրջանակներում: Ե՞րբ եւ որտեղի՞ց է Հայաստանը ձեռք բերել այդ զենքը, որտե՞ղ է պահվում կամ ինչու՞ չի կիրառվում: Բագրատյանը, սակայն հրաժարվեց մեկնաբանել […]

Առանց Ծառուկյանի. Հայկական Ժամանակ

ՀՀ ԱԻ նախարարությունը ստուգումներ է իրականացրել թվով 45 գազալցակայանում եւ հակահրդեհային անվտանգության կանոնները չպահպանելու համար 45 տնտեսվարողի նկատմամբ կիրառել է տուգանք: Արձանագրություններ են կազմվել եւ 2 միլիոն դրամից ավել (2 մլն 20 հազար դրամ) տուգանք է նշանակվել: Այս մասին «ՀԺ»-ին հայտնել է ՀՀ ԱԻՆ հրդեհների հավառման, վերլուծության եւ հակահրդեհային քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը: Արձանագրություններ […]

ԱԺ-ում «չորով» են դրել գեներալին էլ. Հրապարակ

ԱԺ-ում լրիվ նոր բարքեր են. նոր նստաշրջանին ընդառաջ կարգուկանոն է հաստատվում ոչ միայն պատգամավորների հաճախելիության ու նիստերին մասնակցության պահով, այլեւ` աշխատակազմի։ Այն բավականաչափ օպտիմալացվել է, մանավանդ՝ հաշվապահական-ֆինանսական բլոկը, միջանցքներում ակուրատնի վիճակ է, կենցաղային բլոկում՝ դե, զուգարաններում, էլի, առաջվանը չէ` օճառ կա, անձեռոցիկներն ու զուգարանի թուղթը տեղում են, ԱԺ ղեկավար կազմի բջջային, աշխատակազմի-պատգամավորների քաղաքային հեռախոսների խոսելու […]

Ճակատագրական. Ժողովուրդ

Ինչպես հայտնի է` Սերժ Սարգսյանը մտադրված է նախագահական լիազորությունների ավարտից հետո էլ իր ձեռքում պահել իշխանական լծակները: Սակայն օրաթերթի աղբյուրների պնդմամբ՝ Սերժ Սարգսյանն իր ապագա պլանների մասին աշխատում է չբարձրաձայնել անգամ շատ կուսակիցների մոտ եւ վարչապետ դառնալու որոշման մասին հարցերին անորոշ պատասխաններ է տալիս: Իսկ իրենց ապագայով անհանգստացած թիմակիցներին խորհուրդ է տվել սպասել մինչեւ ապրիլ: […]

Արեգակի երկրին նայող կողմում տեղի է ունեցել հզոր պայթյուն

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան հանրագրում գրում է. «Սեպտեմբերի 6-ին արեգակի երկրին նայող կողմում տեղի է ունեցել հզոր պայթյուն, ինչ հետևանքով դեպի մթնոլորտ են տեղաշարժվել հսկայական ծավալի իոնացված մասնիկներ, որը անցած գիշեր Նորվեգիայի տարածքում ուղեկցվել է շքեղ բևեռափայլի երևույթով»։  

Մակրոնը դեմ է, որ ԵՄ-Թուրքիա հարաբերությունները լիովին խզվեն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ թեև Թուրքիան վերջին ամիսներին հեռվացել է Եվրամիությունից (ԵՄ), այնուամենայնիվ պետք է խուսափել հարաբերությունների վերջնական խզումից: Թուրքական «Hürriyet» պարբերականն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ  Մակրոնի արձագանքին նախորդել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կոշտ հայտարարությունը: Ըստ Մերկելի՝ Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններն անհրաժեշտ է դադարեցնել: Մակրոնը նշել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված