Հարազատները ահազանգում են
«Հրաչյաի աշխատանքի հարցը լուծված է: Սպասում ենք գրությունը ստանանք ու արդեն նա դուրս կգա աշխատանքի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանում դատապարտված եւ Հայաստան տեղափոխված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի աները` Վիկտոր Մարտիրոսյանը:
Վիկտոր Մարտիրոսյանը հայտնեց , որ Հրաչյան արդեն տեղափոխվել է իր համար հատկացված սենյակ, և շուտով, աշխատանք գտնելուց հետո նա կկարողանա գնալ աշխատանքի, գնալ տուն, իսկ երեկոյան արդեն գնալ քրեակատարողական հիմնարկ:
Վիկտոր Մարտիրոսյանը անհանգստացած է. «Վերջապես կարողացանք տեսնել նրան: Նա տուն եկավ, բայց վատառողջ է: Վիրահատությունների կարիք ունի: Պատերազմ տեսած մարդ է ու այս հարվածը ավելի ծանր եղավ»:
Վիկտոր Մարտիրոսյանը նշեց, որ Հրաչյա Հարությունյանին երեք վիրահատություն է անհրաժեշտ: Պետք է հեռացվի թևի տակ առկա ուռուցքը, ողնաշարի ճողվածքի և սրտի վիրահատություն պետք է կատարվի, որը շատ բարդ է լինելու, քանի որ անոթների հետ կապված ևս խնդիր կա. «Վիրահատությունների համար մոտ 10 հազար ԱՄՆ դոլար գումար է հարկավոր, իսկ մեր ընտանիքը այս տարիներին ինչքան բանի միջով անցավ»,- ասաց Մարտիրոսյանը և մեզ փոխանցեց իր կողմից բացված հաշվեհամարն ու հեռախոսահամարներ, որով օգնել ցանկացողները կարող են զանգարաել և փոխանցել իրենց օգնությունը:
11814006793500 «Անելիք» բանկ, Վիկտոր Մարտիրոսյան
055221243, 077313453 Վիկտոր Մարտիրոսյան
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը, որն իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ, դատապարտվել է 6 տարի ու 9 ամիս ազատազրկման: Դատավճռի համաձայն՝ Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել երկու հոդվածներով, այն է` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ և կեղծ փաստաթղթի օգտագործումը:
Հայաստանյան դատարանում Հրաչյա Հարությունյանն իրեն մեղավոր ճանաչեց միայն կանոնները խախտելու մեջ: