Իրենց PR են անում, իշխանությունները շատ շնորհակալ են. Սարգսյանը՝ «Ելքից» (տեսանյութ)
«Առաջին անգամն է, որ ընտրություններից հետո բողոքը կար, բայց բողոքը մնաց տանը՝ խոհանոցում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք ինչպես ամեն աշնանը, հիմա էլ արդյոք քաղաքական ակտիվացում ու զարգացումներ սպասենք, թե ոչ, և թե ինչու քաղաքական օրակարգ չկա:
«Ցավոք սրտի, հանրության մի մասին, որին գնեցին, իրենց ներսում մեղավոր են զգում, հիմա ո՞ւմ բողոքեն, իրենք իրենց պիտի մեղադրեն այդ ամենի մեջ, այդ պատճառով հասարակական պահանջ այս պահին դեռ չկա»,-նկատում է մեր զրուցակիցը:
Բացի այդ Արամ Սարգսյանը կարծում է, որ փողոցային պայքարը Հայաստանում իրեն սպառել է: «Հայաստանում, ինչքան ուզում ես, բողոքի, եթե դա իրենց անմիջական շահերին է խփում, իրենք ոչ մի բան չեն անում, որ այդ պահանջը բավարարեն»:
ՀԴԿ ղեկավարը մեզ հայտնեց, որ օրակարգի հետ կապված խնդիրը պիտի լինի բնագավառ առ բնագավառ վերլուծությունը, իրենց կուսակցությունը հենց դրա ուղղությամբ է աշխատանքներ սկսելու:
Ինչ վերաբերում է ԱԺ «ԵԼՔ» խմբակցության առաջարկին՝ դուրս գալ ԵՏՄ-ից, ապա Արամ Սարգսյանն այս տեսակետն ունի. «Իրենք իրենց PR են անում, իշխանություններն իրենցից շատ շնորհակալ են…»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: