07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանն այցելել է Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդես /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ՝ դիտել աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Հովհաննես Այվազովսկի. Արարում» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է հայազգի մեծ նկարչի ստեղծագործական ուղին՝ Հայաստանի ազգային պատկերասրահի գեղանկարչական ու գրաֆիկական հավաքածուների և տարբեր արխիվներում պահվող վավերագրերի հիման վրա: 

«Ֆոբիա է, որ վերջնական նպատակը Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումն է» (տեսանյութ)

Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնը ՀՀ անկախության 26-ամյակին ընդառաջ իրականացնում է «Սերունդների բանախոսություն ՀՀ արտաքին քաղաքականության շուրջ» խորագրով ինտերակտիվ բանախոսություն: ԵՎՀԿ վերլուծաբան Գոռ Մադոյանն իր ելույթում անդրադարձավ ղարաբաղյան կոնֆիլկտին, անկախությունից ի վեր ՀՀ-ի վարած արտաքին քաղաքականությանն ու դիվանագիտությանը: Ըստ նրա՝ այն, որ մենք թույլ չտվեցինք, որ Ղարաբաղ զորքեր մտնեն, հնարավորություն տրվեց իշխանություններին մանևրելու: Մանրամասները՝ տեսանյութում:

Հայաստանում և Արցախում մեկնարկել է ամենամյա մարզական փառատոնը

Մեկնարկել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող մարզական փառատոնը, որն այս տարի անցկացվում է Հայաստանի Հանրապետության մարզերի 48 քաղաքային համայնքներում և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ քաղաքում: Փառատոնի ծրագրում ընդգրկված են 7 մրցաձևեր՝ կշռաքարի բարձրացում, շախմատ, նարդի, ազգային կոխ-ըմբշամարտ, բազկամարտ, մինի ֆուտբոլ և 1000 մ մասսայական վազքարշավ: Նախատեսվում է, որ փառատոնը ունենալու է մոտ 22000 մասնակից: Երեկ՝ սեպտեմբերի […]

Քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը արդեն քայլում է

Երեւան քաղաքի Թուֆենկյան հյուրանոցի մոտ՝ երեկ կրակոցներից վիրավորված  Ալավերդի քաղաքի բնակիչ,  քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանի վիճակը բավարար է գնահատվում:  Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ «Աստղիկ» բժշկական կենտրոնից: Մեր զրուցակցի փոխանցմամբ Աբգարյանը սովորական պալատում է, քանի որ արդեն քայլում է և խոսում:  Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին, ժամը 13.30-ին, «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ հնչած կրակոցներից մեկ անձ՝ Ալավերդիի […]

Տեր-Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի այս քաղաքականություններն ավելի մոտ էին, քան Քոչարյանինը (տեսանյութ)

Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնը ՀՀ անկախության 26-ամյակին ընդառաջ իրականացնում է «Սերունդների բանախոսություն ՀՀ արտաքին քաղաքականության շուրջ» խորագրով ինտերակտիվ բանախոսություն: ԵՎՀԿ նախագահ Արեգ Քոչինյանն իր ելույթում անդրադարձավ ՀՀ-ի հարաբերություններին ՌԴ-ի ու ԱՄՆ-ի հետ: Նա համաձայնեց, որ ՀՀ-ն կախվածություն ունի ՌԴ-ից, օրինակ էներգետիկայի առումով, սակայն ինչպես ինքը նշեց. «Եվրոպայի հալալ կեսը կախված է Ռուսաստանից»: Արեգ Քոչինյանը նաև […]

Հայ-ռուսական համալսարանը շարունակում է մնալ մեր լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Հայ-ռուսական համալսարանի 20-ամյա հոբելյանին նվիրված գիտական խորհրդի հանդիսավոր նիստին:  Հանրապետության Նախագահը հոբելյանի կապակցությամբ ջերմորեն շնորհավորել է համալսարանի ղեկավարությանը, դասախոսներին, ուսանողներին և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ, գիտու¬թյան և կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար բուհի պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է պետական բարձր պարգևներով: «Իր […]

Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ` 5-ամյա երեխայի նկատմամբ. մեղադրանք է առաջադրվել երեխայի մոր ընկերոջը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է 5-ամյա մանկահասակ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքը. մեղադրանք է առաջադրվել 1 անձի: 2017թ. սեպտեմբերի 5-ին հաղորդում է ստացվել Լոռու մարզի բնակչից՝ 5-ամյա երեխայի հորից, առ այն, որ Երևան քաղաքի մի բնակիչ իր մանկահասակ դստեր նկատմամբ […]

«Մեծ կոնֆլիկտներ եղան Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Բաբայանի հետ»

Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնը ՀՀ անկախության 26-ամյակին ընդառաջ իրականացնում է «Սերունդների բանախոսություն ՀՀ արտաքին քաղաքականության շուրջ» խորագրով ինտերակտիվ բանախոսություն: Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանի ելույթը վերաբերում էր ղարաբաղյան կոնֆլիկտին: Մանվել Սարգսյանը հիշեցրեց, որ տարիներ շարունակ արտաքին քաղաքականության հիմքում ընկած է եղել մի թեզ, որ մեր հիմնական խնդիրը Թուրքիայի հետ հարաբերություններն են, […]

Ուշադրություն վարորդներին

Ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային երթևեկությունը Հարգելի համաքաղաքացիներ, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում նախատեսվող «Երևանյան երաժշտական գիշեր» միջոցառման անցկացմամբ պայմանավորված՝ ս.թ. սեպտեմբերի 16-ին` ժ. 18:00-ից 23:00-ն, Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից Պուշկինի փողոցն ընկած ճանապարհահատվածում կսահմանափակվի տրանսպորտային երթևեկությունը: Պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Երևանի քաղաքապետարան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված