Քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը արդեն քայլում է
Երեւան քաղաքի Թուֆենկյան հյուրանոցի մոտ՝ երեկ կրակոցներից վիրավորված Ալավերդի քաղաքի բնակիչ, քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանի վիճակը բավարար է գնահատվում:
Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ «Աստղիկ» բժշկական կենտրոնից:
Մեր զրուցակցի փոխանցմամբ Աբգարյանը սովորական պալատում է, քանի որ արդեն քայլում է և խոսում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին, ժամը 13.30-ին, «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ հնչած կրակոցներից մեկ անձ՝ Ալավերդիի բնակիչ Գագիկ Մոսինյանը սպանվել էր։ Միջադեպի բացահայտման ուղղությամբ ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ, ԿՀԴՊ ԳՎ, Երևան քաղաքի և Լոռու մարզային վարչությունների ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողների ինքնությունը՝ 1957 թ. ծնված Ռաֆիկ Խաչատրյան, 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյան և 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդով: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ նրանց հայտնաբերելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: