29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Պետք է գրավեինք զորամաս, ԱԺ շենքը».Սեֆիլյանի գործով դիպուկահար մեղադրյալի ցուցմունքը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Այսօր ցուցմունք է տվել  գործով մեղադրյալներից Սմբատ Գալոյանը: Վկան նշեց, որ ճանաչում է ամբաստանյալներից Ներսես Պողոսյանին և Հովհաննես Պետրոսյանին: Նա  Ժիրայր Սեֆիլյանի ծրագրերի մասին իմացել է Հովհաննեսից:

Գալոյանը  հայտնել է, որ  խումբը, որում ներգրավված են եղել նշյալ անձինք եւ ինքը, զինված է եղել, իսկ զենք-զինամթերքը պահվել է գործով ամբաստանյալներից Գալուստ Գրիգորյանի բնակարանում:

Սմբատ  Գալոյանը դատարանին հայտնեց, որ 2015թ. ինքը ճանաչվել է 5-րդ բանակային կորպուսի լավագույն դիպուկահար: Նրա խոսքով ՝ Սեֆիլյանի ծրագրի համաձայն նախատեսել էին  գրոհել հեռուստաաշտարակի, ԱԺ շենքի, Սովետաշենի զորամասի վրա, սակայն ինքը հրաժարվել է մասնակցել զինված խմբի գործողություններին. «Ո՞նց կարող էինք գնալ զորամաս, զենք պահել զինվորի վրա: Այդ պատճառով ես եւ Հովհաննես Պետրոսյանը հրաժարվեցինք ու զենքերը հանձնեցինք»,-նշել է մեղադրյալը:

 Գալոյանի մանրամասնել է, որ  Ժիրայր Սեֆիլյանն ասել է, թե զորամասի գրավումից հետո իրենք դուրս կգան փողոց, մարդիկ էլ կմիանան հեղաշրջմանը, քանի որ ապրիլյան ռազմական գործողություններից կարճ ժամանակ էր անցել, ինքն էլ դեմ էր հողերը հանձնելուն:

«Սեֆիլյանն ասում էր , թե ոչ մի զոհ չի լինելու,ինքը  արյուն թափելու նպատակ չունի»,-ասել է մեցադրյալը:

 Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու փորձի մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը :

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ