29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ահնիձոր և Մարց գյուղերի երեխաները կհաճախեն համայնքների առաջին նախադպրոցական կրթության կենտրոններ

Սեպտեմբերի 19-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, Լոռու մարզի բազմաբնակավայր Թումանյան համայնքի Ահնիձոր (13:00) և Մարց (14:30) գյուղերում կբացվեն երկու նորակառույց վաղ ուսումնառության կենտրոններ:
 
Ահնիձորի և Մարցի երեխաները երբևէ նախադպրոցական կրթություն չեն ստացել: Տվյալ գյուղերի և մոտակա նախադպրոցական կրթական ծառայություններ տրամադրող՝ Թումանյան համայնքային կենտրոնի միջև հեռավորությունը երկու ժամ է: Տեղաբնակ 30 երեխաների համար նորակառույց կենտրոններն անվճար կլինեն և կտրամադրեն երեխաների տարիքին համապատասխան կրթություն և զարգացնող միջավայր:  
 
Բացման արարողությանը ներկա կլինեն Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ տկն. Տանյա Ռադոչայը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և Թումանյան համայնքի ղեկավար Լևոն Զավարյանը:
 
Կենտրոնները հիմնադրվել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի, Թումանյանի բազմաբնակավայր համայնքի, «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի և Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) համագործակցության շնորհիվ՝ տարվա սկզբում ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ