14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանում և Արցախում մեկնարկել է ամենամյա մարզական փառատոնը

Մեկնարկել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող մարզական փառատոնը, որն այս տարի անցկացվում է Հայաստանի Հանրապետության մարզերի 48 քաղաքային համայնքներում և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ քաղաքում:

Փառատոնի ծրագրում ընդգրկված են 7 մրցաձևեր՝ կշռաքարի բարձրացում, շախմատ, նարդի, ազգային կոխ-ըմբշամարտ, բազկամարտ, մինի ֆուտբոլ և 1000 մ մասսայական վազքարշավ: Նախատեսվում է, որ փառատոնը ունենալու է մոտ 22000 մասնակից:

Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, փառատոնը մեկնարկել է ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան և Նոր Հաճն, ինչպես նաև Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում: 

Նշենք, որ ընթացիք տարվա վերջում, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կամփոփվենմարզական փառատոնի արդյունքները: Փառատոնը լավագույնս կազմակերպած համայնքներին կհանձնվեն գավաթներ և պատվոգրեր:

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ