«Արթուրը տունը վարձեց երեք աղջկա հետ». «Զինված խմբի» գործ
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 30 րոպե ուշացումով շարունակվում է 2015 թվականի աշնանը Նորքում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը։ Դատավարանում այսօր ցուցմունք տվեց վկա Շողիկ Համասի Հախվերդյանը, ում պատկանում է այն տունը, որտեղ վնասազերծվել է զինված խմբավորումը: «Հոկտեբերի 25-ին վարձով եմ տվել տունս` բրոկերների միջոց: Տունը վարձակալել […]