03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Թողեք ավելորդ բարբաջանքները Քրիստոսի, քրիստոնեության վերաբերյալ

« Նարեկ » աղոթքների խմբի քույրեր, եղբայրներ, աղոթասեր հայրենակիցներ, բոլորդ շատ լավ տեսնում և զգում եք, որ ողջ աշխարհը թաղված է մեղքի մեջ, Հայոց աշխարհս տառապում է սատանայի ճիրաններում, եկե՛ք միաբան աղոթք բարձրացնենք ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ, թողե՛ք ամեն տեսակ ամբիցիաներն, անհավատությունը, ավելորդ բարբաջանքները Քրիստոսի, քրիստոնեության վերաբերյալ, վերջ տվե՛ք ձեր ունեցած կեղծ գիտելիքներին և մի ցուցաբերեք ձեր սնահավատ փիլիսոփայությունները Քրիստոսի նկատմամբ ։

 ԱՊԱՇԽԱՐԵՑԵ՛Ք, մարդիկ, մեր փրկությունն Աստծո Սուրբ Եռամիասնության մեջ է , որը կատարվեցՀիսուս Քրիստոսի անձով։ Աստված այն ձրի է պարգևում այն մարդուն, ով հավատում է , թե Հիսուս Քրիստոսը մեռավ իր մեղքերի համար և հարություն առավ և այդ հավատքով ապաշխարողը փրկվում է մեղքից և դրա հետևանքից, ինչպես նաև սատանայի իշխանությունից փոխադրվում է Աստծո իշխանության տակ։

 Անհավատ հայրենակից, մի բան լավ հասկացի՛ր ու գնահատի՛ր, որ այն ինչ որ տեղի է ունենում, սկսած բնական աղետներից, ոչ մի բան պատահական չէ։

 Ի՞նչ է ՄԵՂՔԸ
Մեղքն անիրավ և անօրեն արարք է , որն առաջացավ սատանայի սրտում և նրա ձեռքով էլ բերվեց աշխարհ, սական Ադամով մտավ աշխարհ և այդ մեղքով մահը տարածվեց Ադամի ողջ սերնդի վրա, որի հետևանքով նրանք դարձան մեղանչական և մահկանացու ՝ վնասվեց մարդու ողջ էությունը։ Հետևաբար ՝ Աստծո պատկերով ստեղծված մարդը զրկվեց Աստծո փառքից և հավիտենական կյանքի փոխարեն մահվան դատաստան եկավ նրա վրա ՝ կյանքի Օրենքի փոխարեն մարդու մեջ սկսեց գործել մահվան օրենքը։ Սակայն մեղքից և դրա հետևանքից ՝ հավիտենական տանջանքից մարդը կարող է փրկվել ԱՍՏԾՈ ՈՐԴԻ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ ՀԱՎԱՏԱԼՈՎ։

ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ, ՀԱՎԱՏԱ և ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔ ԲԱՐՁՐԱՑՐՈՒ ԱՌ ԱՍՏՎԱԾ։

« Նարեկ » աղոթքների ֆեյսբուքյան խմբի հանրագրից

Մարիետա Ասոյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ