29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երևանը ցնցվում է կրիմինալից

«Երևանում տեղի ունեցավ մի շատ խայտառակ իրադարձություն, Երևանը ցնցվեց հերթական կրիմինալ իրադարձությունից»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով երեկ Վերնսաժի հարևանությամբ տեղի ունեցած միջադեպից: Հիշեցնենք, որ կրակոցներ էին հնչել, և 1 հոգի մահացել էր, մի քանիսը՝ վիրավորվել:

 «Այսօր շատերը հարցնում են, թե ինչու են այդ հանցագործները ավտոմատներով շրջում, և ինչու իշխանությունները չեն կասեցնում»,-հավելեց նա: Վերջինս վստահ է, որ այդ ռազբորկաների մասնակիցները վերջին ընտրություններում լրջագույն ծառայություններ են մատուցել իշխանությանն ու հենարան են հանդիսացել, իրենց զգում են «Հանրապետական» կուսակցության հենարան: «Որևէ զարմանալի արձանագրում չկա, որ մարդասպանները Հայաստանում կարող են ազատ շրջել. գիտեք, որ մարտի 1-ի հանցագործներն ազատ շրջում են, ու ոչ ոք չգիտի, թե երբ կկրակեն»:

Փաշինյանը նաև հավելեց, որ «Ծիտ» մականունով մի անձնավորություն, ով տարիներ առաջ հետախուզվում էր կեղծ փաստաթղթերով գույք մասնավորեցնելու համար, հետախուզեցին, հետախուզեցին ու որոշեցին տեղափոխել Երևանի ավագանի, ոչ թե Նուբարաշեն ՔԿՀ : «Սա կապ ունի Ալավերդիում նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրությունների հետ»,-նկատեց պատգամավորը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հավելեց, որ սա երկրում տիրող մթնոլորտն է , իշխանությունների կողմից չհովանավորվող անձը չէր կարող լինել մասնակից այս միջադեպի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ