Ավտոմեքենայի սրահից գողացել են տեսախցիկ և համակարգիչ (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայի սրահից տեսախցիկ և համակարգիչ գողացած անձի ինքնությունը: 2017թ. օգոստոսի 29-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 16:05-17:05-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Երևան քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում կայանված «Մերսեդես» մակնիշի […]