12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Գրքերը վնասակար էին առողջության համար․ Շիրակի պետական համալսարանի դասադուլն ու ռեկտորի պատասխանը

Երեկ ինստիտուտի ռեկտորը որոշում ընդունեց, որ այդ բաց նամակին պիտի պատասխանի ապօրինի որոշումներով: Գիտխորհուրդը որոշում ընդունեց, որ Պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչ Խորիկյան Հովհաննեսին պետք է հայտնի անվստահություն և նրան ազատի աշխատանքից: Այս որոշումը զայրացրել է բուհի ուսանողներին: Նրանք երեկ ստորագրահավաք էին կազմակերպել ի պաշտպանություն Խորիկյանի, իսկ այսօր դասադուլ էին անում: Ոչ միայն պաշտպանում էին […]

Խնդրե՞լ ենք երբևէ մեր Տիրոջը այդ մասին

Մենք ամեն ինչի համար խնդրում ենք Աստծուն.  առողջություն, խաղաղություն, հաջող ամուսնություն,  առողջ բալիկներ, մի խոսքով ամեն ինչ,և ճիշտ ենք անում որ խնդրում ենք, որովհետև մեզ արտոնել է խնդրել հենց ինքը` մեր Երկնավոր Հայրը: Սակայն Մեր Տեր Հիսուս Քրիստոս մի բան ևս պահանջեց, որ խնդրենք իրենից: Հիշո՞ւմ ենք արդյոք: Խնդրե՞լ ենք երբևէ մեր Տիրոջը այդ մասին: […]

Կառավարությունում քննարկել են

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել է «ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը: Վարչապետը նշել է, որ նախագիծն իր տեսակի մեջ առաջինն է նորանկախ Հայաստանի պատմության մեջ և կարևոր նշանակություն ունի մեր երկրի ռազմական անվտանգության ապահովման գործում: Նախագիծը հանձնաժողովի […]

Նախագահն ընդունել է Իրաքի գյուղատնտեսության նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար, Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ֆալահ Հասան Զեյդան Ալ-Լահիբիին, ով ժամանել է Հայաստան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը նախարարին խնդրել է իր ողջույնները փոխանցել Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումին և վարչապետ Հայդեր ալ Աբադիին՝ վստահեցնելով, որ ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանը եղել և […]

Էրդողանի հերթական սպառնալիքը Իրաքյան Քուրդիստանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել է սեպտեմբերի 25-ին իրաքյան Քուրդիստանում անցկացված հանրաքվեի նախնական արդյունքներին: Ըստ թուրքական «Sozcu» լրատվամիջոցի՝ Էրդողանը մասնավորապես ասել է. «Կողմ է քվեարկել մասնակիցների 92 տոկոսը: Հետո ի՞նչ: Իսկ ո՞վ է ճանաչելու ձեր անկախությունը: Աշխարհը միայն Իսրայելից բաղկացած չէ: Հենց սկսենք կիրառել մեր պատժամիջոցները, այն ժամանակ Բարզանին նեղը կընկնի: Այ, երբ փականը […]

Գծատեր հասկացությունը վերանալու է. նախարար/տեսանյութ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփեց իր պաշտոնավարման մեկ տարվա գործունեության արդյունքները, նախարարության գործունեության ոլորտներում իրականացված  ծրագրերը, ձեռքբերումներն ու հետագա անելիքները: Ճանապարհաշինություն Այս ոլորտում նախարարը ներկայացրեց առանցքային մի քանի ծրագրեր, որոնք իրականացվել են վերջին տարում կամ ներկայում ընթացքի մեջ են: Այսպես… Մեկնարկել են ճանապարհային ակտիվների […]

Քննարկվել են հայ-իրաքյան տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր

 Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Իրաքի գյուղատնտեսության նախարար Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է Իրաքի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը և վստահություն հայտնել, որ Երևանում տեղի ունեցած հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստը կնպաստի երկկողմ կապերի  սերտացմանն ու ամրապնդմանը: Կարեն Կարապետյանը հեռանկարային է համարել գյուղատնտեսության, էներգետիկայի, զբոսաշրջության, կրթության ոլորտներում համագործակցությունը: «Մենք […]

Սեպտեմբերի 28-ին Անկարայում կկայանա Պուտին-Էրդողան հանդիպումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 28-ին նախագահական նստավայրում կհյուրընկալի աշխատանքային այցով Անկարա մեկնող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Ըստ թուրքական «Ahaber.com.tr» լրատվական կայքի՝ Պուտինի պատվին տրվելիք ընթրիքի ընթացքում 2 նախագահների օրակարգի գլխավոր թեմաներն են լինելու Իրաքի Քուրդիստանում անցկացված անկախության հանրաքվեն, Իրաքի ապագայի ու Սիրիայում տեղի ունեցող զարգացումների հետ կապված խնդիրները: Տարածաշրջանային խնդիրներից բացի կարևոր թեմաների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված