27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Էրդողանի հերթական սպառնալիքը Իրաքյան Քուրդիստանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել է սեպտեմբերի 25-ին իրաքյան Քուրդիստանում անցկացված հանրաքվեի նախնական արդյունքներին: Ըստ թուրքական «Sozcu» լրատվամիջոցի՝ Էրդողանը մասնավորապես ասել է.

«Կողմ է քվեարկել մասնակիցների 92 տոկոսը: Հետո ի՞նչ: Իսկ ո՞վ է ճանաչելու ձեր անկախությունը: Աշխարհը միայն Իսրայելից բաղկացած չէ: Հենց սկսենք կիրառել մեր պատժամիջոցները, այն ժամանակ Բարզանին նեղը կընկնի: Այ, երբ փականը փակենք, այն ժամանակ էլ ամեն ինչ կավարտվի: Իսկի ուտելու բան չեն կարողանա գտնել»:

Էրդողանը նաև հիշեցրել է, որ մինչև վերջին պահը ձգտել են քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիին հետ պահել անկախության հանրաքվեի անցկացումից, բայց ապարդյուն: Թուրքիայի հանդեպ դավաճանական արարք է որակել հանրաքվեի անցկացումը և նաև նշել, թե կասկածելի են և մասնակցության տոկոսը, և քվեարկության արդյունքները: Թուրքիայի նախագահի համոզմամբ, եթե Բարզանիին հետ չկանգնի սխալ ճանապարհից, ապա պատմության մեջ կմտնի որպես տարածաշրջանում կոնֆլիկտներ հրահրած գործիչ»:

«Ամեն դեպքում այս պահին մեր սեղանին են թե տնտեսական պատժամիջոցների և թե ռազմական այլընտրանքների հարցերը»,- նկատել է տվել Էրդողանը:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ