05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Խնդրե՞լ ենք երբևէ մեր Տիրոջը այդ մասին

Մենք ամեն ինչի համար խնդրում ենք Աստծուն.  առողջություն, խաղաղություն, հաջող ամուսնություն,  առողջ բալիկներ, մի խոսքով ամեն ինչ,և ճիշտ ենք անում որ խնդրում ենք, որովհետև մեզ արտոնել է խնդրել հենց ինքը` մեր Երկնավոր Հայրը: Սակայն Մեր Տեր Հիսուս Քրիստոս մի բան ևս պահանջեց, որ խնդրենք իրենից: Հիշո՞ւմ ենք արդյոք:

Խնդրե՞լ ենք երբևէ մեր Տիրոջը այդ մասին: Չէ որ մենք էլ նման ենք այն նույն ժողովրդին, որոնք ցրված ու հոգնած էին, ինչպես ոչխարներ, որոնք հովիվ չունեն: Չէ որ մենք էլ եկեղեցում մի թերություն տեսնելիս լուռ չենք մնում, բամբասում ենք, սրտնեղում ենք: Սակայն երբևէ աղոթե՞լ ենք, որ Աստված զորացնի իր մշակներին և առավել զորեղ մշակներ հանի մեզ համար: Եթե մենք եկեղեցունն ենք և եկեղեցին էլ մերն է, ուրեմն կատարենք նաև Տիրոջ այս պատգամը ևս:

Այն ժամանակ իր աշակերտներին ասաց. «Հունձը առատ է, իսկ մշակները՝ սակաւ։ Արդ, աղաչեցէ՛ք հնձի Տիրոջը, որ մշակներ հանի իր հնձի համար»։

Մատթ.9:38

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ