12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Արտակարգ իրավիճակ Հերացի փողոցում

  Քիչ առաջ արտակարգ պատահար է տեղի ունեցել Երեւանի Հերացի փողոցում: Բեռնատար «Ֆուռը» շրջվել է: Այս մասին տեղեկացնում է Henaran.am-ի թղթակիցը՝ նկատելով, որ Նոր Նորքը Կենտրոնին կապող Մյասնիկյան պողոտան փակ է: Տեղում աշխատում են իրավապահները: Քիչ առաջ տեղեկություն ստացվեց, որ բեռնատարի վարորդը տեղում մահացել է: 

Կրակել են «Սմերչ»-ով. Հայկական Ժամանակ

ՀՀ զինուժն անցկացրել է զորավարժություններ «Սմերչ» համակարգերի մարտական կրակով։ Այդ զորավարծություններին նվիրված «Չինուժի» հատուկ թողարկումը կցուցադրվի սեպտեմբերի 30-ին։ «Ամերչը» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ է, որը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, տեխնիկայի, կայանած ինքնաթիոների եւ ուղղաթիռների, հրամանատարական կետերի, կապի հանգույցների եւ նմանատիպ այլ թիրախների խոցման համար։ Համակարգը կարող է արձակել կասետային, բեկորա-ֆուգասային եւ տերմոբարիկ մարտական մասով […]

Սկանդալային. քրեական գործ է հարուցվել. Հայկական Ժամանակ

ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրաթյան առարկա է դարձրել ՀՀ պաշտպւսնության նախարարության ներկա եւ նախկին բարձրաստիճան պաշտոնատւսր անձանց վերաբերյալ մամուլում հրապարկվւսծ տեղեկությունները։ Այս մասին  հարցմանն ի պա­տասխան տեղեկացրին գլխավոր դատախազության հանրային կապերի բւսժնից։ Գլխավոր դատախազ Սրթար Դավթյանին հւսսցեւսգրված թերթի հարցմամբ խնդրվել էր տեղեկություն տրամադրել, թե արդյո՞ք դատախազությունն ասումնասիրել է mamul.am  կայքում հրապարկված 3 հրապարակումները։ Աոանձին֊առանձին անդրադառնանք այդ հրապարակումներին […]

Ռուսաստանը և ԵՄ-ն չեն ողջունում իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ)  նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը  լրագրողների հետ զրույցում խոսել է իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեի մասին: Ըստ թուրքական  «Haberler» լրատվամիջոցի՝ նա  դրա վերաբերյալ մասնավորապես ասել է. «Ռուսաստանը տարածաշրջանի կայունության և անվտանգության համար աջակցում է Իրաքի տարածքային ամբողջականությանը»: Պեսկովը տեղեկացրել է, որ երեկ Պուտինը, հեռախոսազրույց ունենալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ […]

Ինչ է պետք Երկնքի արքայություն մտնելու համար

Երկնքի Արքայություն մտնելու համար մարդը պետք է կենդանի հարաբերություն ունենա Տիրոջ հետ, որը արտահայտվում է սիրով ու վստահությամբ: Այստեղ մեծության խնդիր չկա, քանի որ Աստծո արքայության մեջ մարդիկ պարզապես ապրում են, ոչ թե գոյատևում: Այս կյանքում է, որ գոյության պայքար ենք մղում՝ իրար ոչնչացնելով սեփական զորությունն ու մեծությունը փաստելով: Տեր Եսայի քահանա Արթենյան

«Մամ, տեսա՞ր, ամենաուժեղ զորամասը մերն է»

«Մամ, տեսա՞ր, ամենաուժեղ զորամասը մերն է». Շարքային Սպարտակ Քալաշյան: 2016թ-ի ապրիլի 2-ից ակտիվորեն մասնակցել է առաջնագծում ծավալվող մարտական գործողություններին: Զոհվել է ապրիլի 21-ին: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական ծառայություն մեդալով: Ճանաչենք մերօրյա հերոսներին:  Արմինե Կառախանյան (Նռան Հատ) գրառումը:

Շնորհավոր Ծնունդդ, իմ Դասախոս-Ընկեր

ՇՆՈՐՀԱՎՈՐ… Կար-չկար մի համալսարան կար, համալսարանում մի ֆակուլտետ ու ֆակուլտետում մի լսարան կար, լսարանում մի դասախոս, իսկ դասախոսի մեջ ընկեր կար։ Միշտ կոկիկ հագնված, համեստ կեցվածքով ու միայն իրեն հատուկ հոլիվուդյան ժպիտով այս դասախոսը ամեն անգամ մտնելիս լսարան, առաջին բանը, որ անում էր, դա ժպտալն էր, հետո դիրքավորվելը և հետո նոր՝ դասախոսելը։ Նրան հիշելիս վստահ […]

Օրվա կերպարը․ Նատալյա Վոդյանովան՝ շքեղ զգեստով, Christian Dior-ի ցուցադրությանը /ֆոտո/

Ժամեր առաջ Փարիզում՝ Ռոդենի թանգարանում, անց է կացվել Christian Dior-ի ցուցադրությունը։ Միջոցառմանը ներկա է եղել նաեւ ռուս հանրահայտ մոդել Նատալյա Վոդյանովան, ով ցնցող տպավորություն է գործել ներկաների վրա իր շքեղ զգեստով։  Նա կրել է Dior Resort 2018 հավաքածուից զգեստ ու չնայած հինգ երեխա է լույս աշխարհ բերել, անթերի տեք է ունեցել։          

Մայրաքաղաքում ծնվել է 962 երեխա

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 8-21-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 962 երեխա՝ 520 տղա, 442 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 65943 քաղաքացի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված