28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Շնորհավոր Ծնունդդ, իմ Դասախոս-Ընկեր

ՇՆՈՐՀԱՎՈՐ… Կար-չկար մի համալսարան կար, համալսարանում մի ֆակուլտետ ու ֆակուլտետում մի լսարան կար, լսարանում մի դասախոս, իսկ դասախոսի մեջ ընկեր կար։ Միշտ կոկիկ հագնված, համեստ կեցվածքով ու միայն իրեն հատուկ հոլիվուդյան ժպիտով այս դասախոսը ամեն անգամ մտնելիս լսարան, առաջին բանը, որ անում էր, դա ժպտալն էր, հետո դիրքավորվելը և հետո նոր՝ դասախոսելը։

Նրան հիշելիս վստահ եմ ցանկացած ուսանող,ով գոնե մի քանի անգամ ներկա է եղել դասերին, անպայման կհիշի խարիզմայի մասին իր բոլոր պատկերացումները։ Միջին հասակի, միշտ սափրված ու երբևէ չմոռացվող դեմքով այս մարդը սովորեցնում էր չհարմարվել, այլ փոխել, չլինել խեղճ ու թույլ, այլ ուժեղ ու հաստատուն, չլինել սրիկա, այլ փոխարենը՝ օրինակելի մարդ։ Առաջին հայացքից սովորական թվացող այս մարդը, իրականում մի անսովոր տեսակ է, ում համար ինտելեկտը, ոչ թե դրական բնութագրիչ, այլ մի ամբողջ ներքին վիճակ է, ամեն դեպքում նման խառնվածքով մարդ առաջին անգամ էի տեսնում, բայց առաջին անգամ նման մարդու ճանաչելը չէ, որ ստիպեց ինձ՝ աշխատանքից հոգնած ու բազմոցին րոպե առաջ հասնելու ցանկությամբ մխիթարվող մարդուս, վերցնել գրիչն ու թուղթը և սկսել գրել, բայց ոչ նրա համար, որ խմբագիրը սպասում է նյութին, այլ նրա համար, որ… որ կյանքում կան առավել կարևոր բաներ, այլ նրա համար, որ նրա մասին խոսելիս կարող ես հանգիստ հիշել Ջոն Լիվինգսթոնին, ճային, որ թռչում էր երամից դուրս և այն թռիչքը…

Մենք մեր հաջորդ աշխարհն ընտրում ենք ելնելով նրանից, ինչ սովորել ենք այս մեկում։ Երբ ոչինչ չես սովորում, ապա հաջորդ աշխարհն ըստ էության նույնն է, ինչ և այս մեկը՝ հաղթահարման սպասող նույն խոչընդոտներով ու կապարե ծանրությամբ։ Ասածս, ինչ է, սովորեցնողներ են պետք։ Այո, ԵՊՀ-ում՝ մայր բուհում խնդիրներ կան, ինչպես ամեն տեղ, բայց կա նաև կենտրոնական մուտքից` երկրորդ հարկ, ձախ թև, 308 սենյակ, սենյակում էլ՝ մի Ընկեր Աթանեսյան դասախոս, ախր էս «դասախոս» բառը լավ չի իմաստաբանվում, ասումա թե դասախոսը բարձրագույն հաստատություններում պաշտոնյա է, ով ավանդում է, որևէ առարկա կամ դասընթաց, բայց հո միայն դա չի անում, հաստատ միայն դա չի անում։ Մի քիչ երկար ստացվեց.

Շնորհավոր Ծնունդդ, իմ Դասախոս-Ընկեր։

Անահիտ Առաքելյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ