29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սկանդալային. քրեական գործ է հարուցվել. Հայկական Ժամանակ

ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրաթյան առարկա է դարձրել ՀՀ պաշտպւսնության նախարարության ներկա եւ նախկին բարձրաստիճան պաշտոնատւսր անձանց վերաբերյալ մամուլում հրապարկվւսծ տեղեկությունները։ Այս մասին  հարցմանն ի պա­տասխան տեղեկացրին գլխավոր դատախազության հանրային կապերի բւսժնից։

Գլխավոր դատախազ Սրթար Դավթյանին հւսսցեւսգրված թերթի հարցմամբ խնդրվել էր տեղեկություն տրամադրել, թե արդյո՞ք դատախազությունն ասումնասիրել է mamul.am  կայքում հրապարկված 3 հրապարակումները։

Աոանձին֊առանձին անդրադառնանք այդ հրապարակումներին եւ դրանց վերաբերյալ դատախազության հայտնած տեղեկատվությանը։ «ՀՀ ՊՆ թիկունքի վարչության պետը 3.5 միլիոն ԱՄՆ դոլարով բնակարան է գնել եւ 60.000 դոլար էլ վճարել է իր տան վերելակի համար» վերնագրով հոդվածում նշված է, որ ՊՆ թիկունքի վարչության պետ Նորայր Յոլչյանն է վերահսկում ՊՆ-ի մատակարարների ստվերային հոսքերը, թերի մատակարարումները եւ ապահովում է ներքեփց վերեւ հափշտակված գումարները տեղավոխող «վերելակի» անխափան սւշխատանքը։ Հրապարակման համաձայն, Յոլչյանը Երեւանի Հյուսիսային պողոտայում 750 քմ մակերեսով բնակարան է գնել, ւսպա տեղեկա­նալով, որ վերելակն իր բնակարան չի հասնում, 600 հազար դոլարով էլ վերելակ է գնել։ Դատախազությունում ուսումնա­սիրել են հրապարակումը եւ պարզել, որ այն ինքնին չի պարունակում ինչպես ՀՀ ՊՆ թիկունքի պետ-վարչության պետ Նորայր Յոլչյանի կողմից առերեւույթ հանցավոր գործունեության մասին վկայող տվյալներ, այնպես էլ հանցագործության մասին հաղորդման հատկանիշներ։

Մյուս հրապարակումը, որը վերնագրված է «ՊՆ-ից 810 մլն ՀՀ դրամի հափշտակությո՞ւն է կատարվել», վերաբերվում է ՀՀ ՊՆ հայտարարած մրցույթներից մեկին, որի հետ ենթադրյալ կապ է ունեցել ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։

Հրապարակումը կառուցված է հարուցված մի քրեական գործի շրջանակներում վկայի ցուցմունքի վրա։ Ըստ այդմ, ամեն տարի ՊՆ-ում հայտարարվում է թելերի մատակարարմւսն մրցույթ եւ սահմանվում է թելերի տեխնիկական բնութագիրը 100% բամբակ։ Տասը տարուց ավելի այդ մրցույթում հաղթում է նույն ՍՊԸ-ն, եւ մեկ տարվա կտրվածքով ՊՆ մատակարարվում է 90.000.000 ՀՀ դրամի 100% բամբակյա թել։ Հրապարակման համաձայն, 100 տոկոս բամբակյա թել չի կարող լինել, եւ դա նշվել Է նրա համար, որ այլ ընկերությունները չկարողանան մասնակցել մրցույթին։ Իրականում մատակարարվել Է 100 տոկոս պոլիեստեր. եւ իբր ՊՆ-ին պատճառվել Է 810 մլն դրամի վնաս 10 տարվա ընթացքում։

Գլխավոր դատախազությունում այս հրապարակումը եւս ուսումնասիրվել է. հարուցված քրեական գործի վարույթը 2015թ. դեկտեմբերի 26-ին կայացված որոշմամբ. հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է, ասված է դատախազության պատասխանում։

Երրորդ հրապարակումը այս պահին էլ գտնվում է քրեադատավարական փուլում։ Այս հրապարակումը վերաբերվում է բանակին մատակարարվող ներքնակներին : Ըստ անանուն աղբյուրի, բանակին ամեն տարի 15 հազար հատ ներքնակ է մատակարարվում. սակւսյն նոր ներքնակի փոխարեն ՊՆ-ին մատակարարվում են հին ներքնակները։ Այսպես. հին ներքնակները դուրս են գրվում եւ համաձայն կարգի՝ պետք է ոչնչացվեն, սակայն ուղարկվում է մատակարարին, որն էլ փոխում է ներքնակների վրայի կտորները, եւ նույն ներքնակը փոխված կտորով մատակարարվում է ՊՆ-ին։ Այս դրվագով էլ ՊՆ-ին, ըստ հրապարակման, պատճառվում է 2 միլիարդ դրամի վնաս, իսկ գործարքի թիկունքում կանգնած է Յուրի Խաչատուրովը։

««Երկու միլիարդ դրամի հափշտակություն եւ նորից ՊՆ-ում» հոդվածում նկարագրված հանգամանքները ներկայումս, անկախ վկայակոչվող հրապարակումից, քննության առարկա են դեռևս 30.08.2017թ. ՀՀ ՔԿ ՁՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակում»,- ասված է գլխավոր դատախազության պատասխանում։ Ստացվում է, որ Յուրի Խաչատուրովի անվան հետ կապվող այդ հրապարակման մեջ տեղ գտած հանգամանքները քննության առարկա են դարձել օգոստոսի 30-ին հարուցված քրեական գործի շրջանակներում, եւ այժմ էլ նախաքննություն է ընթանում։    

Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ