12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի  28-ին ժամը  10:00-18:00  կդադարեցվի Սպիտակ  քաղաքի` Երևանյան խճուղու,  Ս. Ավետիսյան,  Շահումյան,  Թորոսյան, Ալեք Մանուկյան, Խնկոյան, Աճեմյան, Առափնյա, Սայաթ-Նովա փողոցների,  Այգեստան 2-րդ թաղամասի  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Ահազանգ․ դպրոցի տարածքում նռնակ է հայտնաբերվել

Սեպտեմբերի 27-ին, ժամը 09:58-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի հիմնական դպրոցի տարածքում՝ ավազի մեջ, հայտնաբերվել է «Ֆ-1» տեսակի նռնակ. անհրաժեշտ է օգնություն:  Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:  ՀՀ ՊՆ N զորամասից ժամանած սակրավորները ավազի կույտից դուրս են բերել «Ֆ-1» տեսակի նռնակ և տեղափոխել անվտանգ տարածք:

Ո՛չ ժամանակն է ճիշտ ընտրված, ո՛չ էլ ձևը. Ռուստամյանը՝ «Ելքի» առաջարկից

«Լավ փաստարկներ է բերվել, որոնք մենք կարող ենք մեր ԵՏՄ գործընկերներին ներկայացնել, նույն Բելառուսի, Ղազախստանի մասով բերված փաստարկները, ովքեր տարօրինակ պահվածք են դրսևորել այս ընթացքում»,- այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում  ԵՏՄ-ից դուրս գալու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԵԼՔ խմբակցության առաջարկի քննարկմանն ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա հավելեց, որ այս փաստարկներն անհրաժեշտ են ներկայացնել, […]

Անհրաժեշտություն չկա. Հերմինե Նաղդալյանը՝ «Ելքին»

ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելք» խմբակցության ներկայացրած նախագծի հարակից զեկուցող ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը որևէ հիմք չի տեսնում ԱԺ-ում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու համար. այս մասին նա հայտարարեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում: Հերմինե Նաղդալյանի խոսքով՝ հիմնական զեկուցող Նիկոլ Փաշինյանը բովանդակությանը ոչ համարժեք ձևով ներկայացրեց նախագիծը: «Այն առաջարկը, որ մեր առջև է, և հիմնավորումը և բովանդակությունը կետ […]

Ես ադրբեջանական սադրանքներին չեմ տրվել, ի՞նչ մնած հայրենակցիս. Աշոտյանը՝ Փաշինյանին

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հանձնաժողովի նիստի ժամանակ հետաքրքրվեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանից, թե ինչով չի նրանց բավարարում մշտական հանձնաժողովների ձևաչափը, որ կարծում են, որ ժամանակավոր հանձնաժողով պիտի ստեղծվի՝ քննարկելու ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ խորհրդարանի կանոնակարգ-օրենքը դա թույլ է տալիս, ապա նշեց, որ առանձին օրենքների, նախագծերի ուղերձների, […]

Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների և հանրային ծառայության համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված գործունեության վերաբերյալ, ինչպես նաև Տեղեկատվական անվտանգության ապահովման և տեղեկատվական քաղաքականության հայեցակարգի մասին հարցերը: Առաջին հարցը ԱԱԽ անդամներին զեկուցել են փոխվարչապետ, միջազգային […]

Այս հարցին պետք է ավելի զգուշավոր մոտենալ. Զուրաբյանը՝ Փաշինյանին

«Մենք 800 հեկտար կորցրել ենք, և պարոն Փաշինյանի տրամաբանությամբ՝ դա Ռուսաստանի հետ համաձայնեցված է եղել, իսկ այն, որ ադրբեջանցիք հայտարարում են, որ մենք գրավել ենք Ադրբեջանի 20 տոկոսը, դա ևս Ռուսաստանի հետ համաձայնությամբ է եղե՞լ, թե՞ ոչ»,- «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Ծառուկյան» խմբակցության օատգամավոր Արարատ Զուրաբյանը, երբ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկում էր […]

Անկախ Քուրդիստանը՝ Հայաստանի համար․ ռի՞սկ, թե՞ հնարավորություն

Կոնստանտին Տեր-Նակալյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Կարծես թե անկախ Քուրդիստանի ստեղծման հեռանկարն անխուսափելի ու անկասելի է։ Համենայն դեպս, հանրաքվեի արդյունքներն արդեն հայտնի են, և այս գործընթացը չեղարկելու համար կա՛մ խոշորագույն ռազմական ինտերվենցիա է պետք, կա՛մ էլ այլ աննախադեպ քաղաքական միջոց։ Սակայն անգամ նման զարգացումների պարագայում՝ կարծում եմ՝, որ Քուրդիստան պետություն ունենալու հավանականությունը անչափ մեծ […]

«Ռուսաստանից հայտնի գործընկերները կզանգեն, կասեն՝ դուք ո՞վ եք, որ ձեր ռազմավարական շահերը հասկանաք»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում «Ելք»-ի կողմից առաջ քաշված ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկի քննարկման ժամանակ նախ հիշեցրեց, որ մենք, իհարկե, կարող ենք պայքարել Ադրբեջանի դեմ, սակայն Թուրքիան ավելի ուժեղ է այս առումով: «Որևէ մեկ ուժ աշխարհում չկարոցավ Թուրքիային ստիպել բացել հայ-թուրքական սահմանը: Չե՞ք գտնում, որ անվտանգության տեսակետից Թուրքիային դիմակայելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված