18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Այս հարցին պետք է ավելի զգուշավոր մոտենալ. Զուրաբյանը՝ Փաշինյանին

«Մենք 800 հեկտար կորցրել ենք, և պարոն Փաշինյանի տրամաբանությամբ՝ դա Ռուսաստանի հետ համաձայնեցված է եղել, իսկ այն, որ ադրբեջանցիք հայտարարում են, որ մենք գրավել ենք Ադրբեջանի 20 տոկոսը, դա ևս Ռուսաստանի հետ համաձայնությամբ է եղե՞լ, թե՞ ոչ»,- «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Ծառուկյան» խմբակցության օատգամավոր Արարատ Զուրաբյանը, երբ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկում էր ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելքի» առաջարկը:

Ապա Զուրաբյանը հարցրեց ԱՊՀ-ից, ՀԱՊկ-ից դուրս գալու վերաբերյալ հնարավորությունները, որովհետև հակառակ պարագայում անհեթեթ իրավիճակում կհայտնվենք: «Պարո՛ն Զուրաբյան, լավ կլինի, որ դրան դուք պատասխանեք, որպես այդ ժամանակվա քաղաքական իշխող ուժի ներկայացուցիչ»,-եղավ Փաշինյանի արձագանքը: Ապա նա նշեց, որ առևտրի շրջանառության վերաբերյալ ԱՎԾ-ում ԵԱՏՄ-ի գոյությունն արդարացիորեն չեն նկատել, քանի որ այնտեղ միայն ԱՊՀ երկրների հետ առևտրի ցուցանիշներն են ներկայացված:

Զուրաբյանն արձագանքեց, որ Ռուսաստանը բավական տարօրինակ պետություն է, ամեն դեպքում այդ պետությունն առաջնորդվում է իր իսկ շահերով, իսկ ՀՀ-ն էլ պիտի իր շահերով առաջնորդվի: «Սա սովորական քաղաքական իրավիճակ ու պրոցես չէ, այս հարցին պետք է ավելի զգուշավոր մոտենալ, որովհետև մենք մի գործընթացի մեջ ենք, որ հետևանքներ է ունենալու այս կամ այն պարագայում: Ես հույսով եմ, որ դուք էլ եք պատկերացնում, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այս նախագիծը: Այստեղ մեր պետության շահերն են, ու անկախ նրանից, թե այս կամ քաղաքական ներկայացուցիչն ինչ ուղղություն ունի, պիտի առաջնորդվի ազգային շահերով»:

Փաշինյանը ողջունեց այս դիրքորոշումը, ապա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, թե ինչ մարտավարությամբ են իրենք մոտենում այս խնդրին, առաջարկում են նույնիսկ դռնփակ նիստերով հանձնաժողով ստեղծել, որում կկարողանան քննարկել պետական գաղտնիք համարվող տեղեկությունները, իրար կողքի դնել արդյունքներն ու հնարավորությունները: «Մենք բավական հնարավորություններ ենք կորցրել՝ ԵԱՏՄ-ին անդամակցելով: Մեզ համար այս պահին ամենակարևորը մեր ինքնիշխանության պաշտպանումն է»,-ասաց «Ելք» խմբակցության ղեկավարը:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ