31 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Անհրաժեշտություն չկա. Հերմինե Նաղդալյանը՝ «Ելքին»

ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելք» խմբակցության ներկայացրած նախագծի հարակից զեկուցող ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը որևէ հիմք չի տեսնում ԱԺ-ում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու համար. այս մասին նա հայտարարեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում:

Հերմինե Նաղդալյանի խոսքով՝ հիմնական զեկուցող Նիկոլ Փաշինյանը բովանդակությանը ոչ համարժեք ձևով ներկայացրեց նախագիծը: «Այն առաջարկը, որ մեր առջև է, և հիմնավորումը և բովանդակությունը կետ առ կետ ուսումնասիրելով տեսնում ենք, որ դրա անհրաժեշտություն չկա: Չկա հիմնավորում, որ դրա համար ստեղծվի ժամանակավոր հանձնաժողով, և չկա արգումնետ, որ խոսում է նրա մասին, որ գործող հանձնաժողովը չի կարող անդրադառնալ կամ չունի որևէ գորիքակազմ, կամ լիազորություների պակաս ունի, որ առաջարկվող ժամանակավոր հանձնաժողովը կարող է ունենալ»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ