Կարեն Կարապետյանն ընդունել է ՄԹ արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով նախարարին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով նախարար Ալան Դանքնին: Նշելով, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է Միացյալ Թագավորության հետ միջպետական հարաբերությունները խորացնելու հարցում՝ վարչապետն ընդգծել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման անցած 25 տարիների ընթացքում երկկողմ համագործակցություն է ծավալվել տարբեր ուղղություններով: Անդրադառնալով տնտեսական ոլորտում տարածաշրջանային համագործակցությանը, […]