«Միսս Արմենիա» մրցույթի մասնակցի հագից հանել են շորը ու դրել վաճառքի.Նոր սկանդալ
Henaran.am-ի խմբագրությանը դիմեց «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթի մասնակից 14-րդ համարի տակ ներկայացած Վիկտորյա Մարգարյանի մայրը` Աննա Մարգարյանը:
Նա նշեց, որ դստեր հագից մինչ ելույթը հանել են մորեգույն հագուստը .«Մալինովիյ շոր է, զալատիստիյ վերխով ու շատ արժեքավոր: Հագից հանել են շորը ու ուրիշ շոր տվել: Երեկ նույն զգեստը տեսանք «El Style» խանութում`Թումանյան փողոցի վրա, կախած էր ու արժեքը` 260 հազար»:
Մայրը ցնցված է ու բարկացած: Նա նշում է, որ զգեստի հեղինակ դիզայները չի եղել դահլիճում և հետո մեծ հիասթափություն է ապրել: