Ես ադրբեջանական սադրանքներին չեմ տրվել, ի՞նչ մնած հայրենակցիս. Աշոտյանը՝ Փաշինյանին
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հանձնաժողովի նիստի ժամանակ հետաքրքրվեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանից, թե ինչով չի նրանց բավարարում մշտական հանձնաժողովների ձևաչափը, որ կարծում են, որ ժամանակավոր հանձնաժողով պիտի ստեղծվի՝ քննարկելու ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ խորհրդարանի կանոնակարգ-օրենքը դա թույլ է տալիս, ապա նշեց, որ առանձին օրենքների, նախագծերի ուղերձների, պատգամավորների էթիկայի վերաբերյալ առանձին հանձնաժողովներ կարող են լինել: Նա նշեց, որ իրենց չի բավարարում մշտական հանձնաժողովի կողմից տրվող եզրակացությունը:
Արմեն Աշոտյանին չբավարարեց պատասխանը, ապա խնդրեց ասել, թե ինչ լիազորություն ունի ժամանակավոր հանձնաժողովը, որը չունի մշտականը:
Փաշինյանն ասաց, որ ԱԺ մշտական հանձնաժողովը կարճաժամկետ է քննարկում հարցը, իսկ ժամանակավոր հանձնաժողովը երկու կամ ավելի երկար ժամանակ է տրամադրում այդ հարցի քննարկմանը, նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել խորհրարան: «Ի՞նչ կա, պարզ, պրիմիտիվ գրված է, ես ձեզ խորհուրդ եմ տալիս ուսումնասիրել կանոնակարգը, ավելի ուշադիր կարդացեք, որ անպատեհ հարցեր չտաք: Ճիշտ է՝ նոր եք եկել խորհրդարան, բայց հանձնաժողովի նախագահի պաշտոնում պիտի տիրապետեք կանոնակարգին ու դրա նրբություններին»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Արմեն Աշոտյանն էլ ասաց, որ իր անմեղ հարցը հունից հանես Փաշինյանին, ապա կոռկտության սահմաններ վերադառնալու կոչ արեց: «Ավելի լավ կլինոր, որ ընտրարաշավի ժամանակ ներկայացնեիք, որ նման նախաձեռնություն եք անելու և բարձրաձայնեիք «Քաղպայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների միջև եղած հարցերը»:
Փաշինյանն արձագանքեց, որ իրենց նախընտրական ծրագրում գրված է, որ քաղաքական կոպիտ սխալ է ՀՀ-ի անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Իսկ երբ ժամանակը լրանալուց հետո շարունակում էր խոսել, Աշոտյանն էլ ասաց. «Ես ադրբեջանական սադրանքներին չեմ տրվել, ինչ մնած հայրենակցիս:
«Տպավորվել եք, զգույշ տպավորության տակ չմնաք»,-ասաց Փաշինյանը, իսկ Աշոտյանն այսպես պատասխանեց. «Ձեր ֆչակցիայից մարդ կար, հանգիստ եղեք »: