06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՅԴ Արցախի կառույցի պատասխանատուներին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի կենտրոնական և շրջանային կոմիտեներիպատասխանատուներին՝ քննարկելու գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի հետ կապված որոշ հարցեր: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ մշակվող հայեցակարգի նպատակն է կանոնակարգել գյուղատնտեսության զարգացմանն ուղղված պետականքաղաքականությունը: «Արդեն բավականին ժամանակ է, ինչ իրականացնում ենք քննարկումներ հայեցակարգի մշակման ուղղությամբ, և առաջիկայում այն ընդունելուց հետո սկսելու ենքկիրարկման փուլը՝ համապատասխան ծրագրերի և ուղեցույցների հիման վրա: Մենք ցանկանում ենք հայեցակարգն ընդունելուց առաջ աշխատանքային տարբեր հանդիպումների և հանրայինքննարկումների միջոցով առավելագույնս ընդգրկել լավագույն առաջարկությունները, քանի որ այն դառնալու է առաջիկա տարիներին ոլորտում իրականացվելիք պետական քաղաքականությանհիմնական փաստաթուղթը»,- ասել է Ա. Հարությունյանը: Պետնախարարն, ըստ ճյուղերի, ներկաների ուշադրությանն է ներկայացրել հայեցակարգի նախագծի հիմնական սկզբունքները՝ ընդգծելով, որ պետական աջակցություն հետայսու ցուցաբերվելու էայն քաղաքացիներին, ովքեր հետևելու են նախանշված չափորոշիչներին: Ելույթով հանդես է եկել նաև գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, ով, մասնավորապես, անդրադարձել է անասնապահության կանոնակարգման ուղղությամբ առաջիկայումիրականացվելիք փորձարարական ծրագրերին, ինչպես նաև ոլորտը կարգավորելու համար նախատեսվող օրենսդրական խստացումներին: Շնորհակալություն հայտնելով Ա. Հարությունյանին ընդունելության և գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի նախագծի հիմնական դրույթները մանրամասն ներկայացնելու համար՝Դաշնակցության Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը նշել է, որ կուսակցությունը թեմայի շուրջ քննարկումներ է անցկացրել: Արդյունքում, հավաքագրվածառաջարկների փաթեթը փոխանցվեց պետնախարարին: Այնուհետև հանդիպման մասնակիցները հնարավորություն են ունեցել պետնախարարին ուղղել իրենց հուզող հարցերը և ստանալ սպառիչ պատասխաններ:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։

Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին առաջարկներում ռացիոնալություն չեմ տեսնում. նախագահ (տեսանյութ)

«Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին առաջարկներում ռացիոնալություն չեմ տեսնում, ես այստեղ տեսնում եմ ուղղակի որոշակի շահերի ծառայելու ցանկություն կամ որոշակի համոզվածություն, որը գալիս է նյութին մինչև վերջ չտիրապետելուց։ Բայց եթե իրոք նրանք համոզված են, կարող են լուրջ փաստարկներ բերել… ես որևէ լուրջ փաստարկ չեմ լսել»,-Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման ժամանակ հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:   […]

Կարեն Կարապետյանը չի կարող առաջին լինել. Ժողովուրդ

Որքան մոտենում է 2018 թվականի ապրիլը, այնքան Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան մրցավազքն ավելի ակ­տիվ եւ սուր բնույթ է ստանում: Զուգահեռ «շատանում են նաեւ ՀՀԿ-ականների կողմից Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալն անխուսափելի համարող հայտարարությունները: Վերջիններս արդեն ուղղակի հայտա­րարում են. որ Սերժ Սարգսյանն անփո­խարինելի է, եւ հենց նա պետք է զբաղեց­նի վարչապետի պաշտոնը: Օրաթերթի հետ զրույցում Սերժ Սարգսյանի անփոխարինելի […]

«Անընդունելի է, երբ Լատվիան անում է հայտարարություններ, որոնք հակասում են ԵՄ պաշտոնական դիրքորոշմանը». Էդուարդ Շարմազանովը՝ Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Սուրեն Մանուկյանը, դեկտեմբերի 14-ին հանդիպել է Լատվիայի ԱԳՆ պետական քարտուղար Անդրեյ Պիլդեգովիչի հետ: Հանդիպմանը ներկա է եղել Լատվիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լատվիական խորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ու Եվրամիության հետ Հայաստանի […]

Հարկային եկամուտների աճ՝ 93 մլրդ դրամով

ՀՀ ԿԱ ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների շրջանում ըստ գործունեության ոլորտների կատարված վերլուծության՝ 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շուրջ 17 մլրդ դրամ ընդհանուր գումարով նվազել են, մասնավորապես, կապի, շինարարության, կառուցապատման, կրթական ծրագրերի իրականացման, դեղերի ներմուծման, հրատարակչության և տպագրության, ոչ պարենային ապրանքների արտադրության և ճանապարհաշինարարության ոլորտներում գործող […]

Դրույքաչափերը չեն բարձրանալու, բայց մարդիկ ավելի շատ աշխատավարձ են ստանալու. Ս. Սարգսյան

«Լավ ապրելու միակ բանաձևն աշխատելն է, բարեկեցության միակ ճանապարհը տնտեսական աճն է, և, կարծում եմ, այս առումով մեր կառավարությունը մեծ ջանքեր է կատարում: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր տնտեսական աճը լինի շոշափելի: Հիմա կասեք` ինչո՞ւ կոնկրետ թիվ չեք հնչեցնում, այո, հիմա չեմ նշում՝ հաշվի առնելով կոնկրետ հանգամանքներ, բայց շոշափելի պետք է լինի: […]

Եթե պատմի, ԱԱԾ-ն կշշմի՝ շատ վտանգավոր է. Հայկական Ժամանակ

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվ­տանգության ծառայության օպերատիվ-հետախազական միջոցառումների եւ քննչա­կան գործողությունների արդյունքում պարզվել է, որ ազգությամբ հայ, ԱՄՆ քա­ղաքացի Ռ.Ք.-ն 2017 թ. սեպ­տեմբերին «Ֆեյսբուք» սոցի­ալական ցանցում գոսնցել է Martin Avagyan) օգտատի­րոջ կեղծ տվյալներով անհա­տական էջը: Այդ էջում նա հրապարակել է նյու­թեր՝ «Մարտիկներ հանուն արդա­րության» անվանմամբ խմբավորում ձևավորելու, խմբավորման գործու­նեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության եւ […]

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է, ճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված