06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հարուցվել է քրեական գործ՝ էլեկտրաքարշի կողմից 50-ամյա տղամարդուն վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեկտեմբերի 13-ին Վանաձոր քաղաքի բնակչին էլեկտրաքարշի կողմից վրաերթի ենթարկելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2017 թվականի դեկտեմբերի 13-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Վանաձոր-Արջուտ վազուրդի 2657-րդ կիլոմետրի 8-րդ պիկետում, մեքենավարն իր վարած էլեկտրաքարշով վրաերթի է ենթարկել Վանաձոր քաղաքի բնակչին՝ ծնված 1967թ., […]

Նոր արագաչափեր կգործարկվեն

Ճանապարhային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2017 թվականի դեկտեմբերի 18-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը. – Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի (թիվ 35/1 տան հարակից ճանապարհահատված)՝ 2 արագաչափ` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:  – Երևան քաղաքի Խ. […]

Նիստերին մասնակցելը ևս սցենարներից մեկն է. «Լուսավոր Հայաստան»

«Կառավարության պատասխանին շատ քիչ ժամանակ է մնացել։ Մեր գրությունները ուղարկվել էին նաև տարածքային կառավարման նախարարություն, արդարադատության նախարարություն։ Մենք ակնկալում ենք պարզաբանումներ ստանալ նաև նրանցից»,-Henaran.am-ին փոխանցեց Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը։ Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված՝ նրանք դիմել են Կառավարություն: Մարուքյանը նկատեց՝ երբ լինի ամբողջական պարզաբանումը, կներկայացնեն նաև իրենց դիրքորոշումը։ Միաժամանակ, նա […]

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նախագահին

Դեկտեմբերի 14-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Դիոգո Պինտոյին: Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը կարևորեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության գործունեությունը Հայաստանի և Եվրամիության միջև կապերի խորացման գործում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դիոգո Պինտոն ներկայացրեց կազմակերպության ընթացիկ աշխատանքներն ու առաջիկայի ծրագրերը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ և ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր, մտքեր փոխանակվեցին […]

«Ծառուկյան» դաշինքն էլ կունենա՞ նախագահի թեկնածու

«Ծառուկյան» դաշինքը կամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այս պահին չի քննարկում վարչապետի առանձին կամ ընդդիմության միասնական թեկնածուի հարցը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում նշեց խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը: «Խմբակցությւնում նման քննարկում չկա, եթե լինի, հրապարակային կլինի, բայց քաղաքականության մեջ երբեք չի ասվում երբեք»,-ասաց նա: Միաժամանակ, Սերգեյ Բագրատյանը նկատեց՝պետք է հաշվի նստել այն իրողության հետ, որ ՀՀԿ-ն […]

Գումար ԿԳ նախարարությանը

Կառավարությունը որոշել է Մարոկկոյում կայանալիք «Գիմնազիադա» համաշխարհային խաղերի մասնակցությունն ապահովելու  նպատակով  գումար հատկացնել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը: Դպրոցականների համաշխարհային գիմնազիադան կայանալու է 2018 թ. ապրիլին: Մեկ այլ որոշմամբ էլ գումար կհատկացվի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Շախմատի կրթական հետազոտությունների կենտրոն և հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիա»-ի հիման վրա «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ» հիմնարկ ստեղծելու նպատակով:

Ավտոբուսում գողացել էր դրամապանակ

Դեկտեմբերի 12-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1997 թ. ծնված Տաթև Հ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 22.55-ին, թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար և փաստաթղթեր: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված