06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կ. Կարապետյանի ցանկությունը շատ լավ ցանկություն է, առողջ, տրամաբանված

«Պետք է նախ ասեմ, որ Կարեն Կարապետյանի կառավարության առջև էլ է կոնկրետ խնդիր դրված, և խնդիրը բառացիորեն հետևյալն է՝ հասնել արդյունավետ կառավարման: Այո՛, տնտեսական աճի կոնկրետ խնդիրներ չէինք դրել, որովհետև դա պայմանավորված էր մեր ինտեգրացիոն պրոցեսներում տեղի ունեցող որոշակի հարցերով և այլն և այլն, բայց, կարծում եմ, Կարեն Կարապետյանը և Կարեն Կարապետյանի կառավարությունն իրենք իրենց […]

«Հյուսիս-հարավ» ճանապարհը ՀՀ պատմության մեջ ամենախոշոր ենթակառուցվածքային ծրագիրն է. նախագահ

«Հյուսիս-հարավ» ճանապարհը, ըստ էության, Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ամենախոշոր ենթակառուցվածքային ծրագիրն է, և այս առումով գիտակցված պետք է մոտենանք ծրագրին: «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման եթերում ասել է  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն՝ անդրադառնալով «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի հետ կապված խնդիրներին: «Երբ էսքիզը վեր ես ածում նախագծի, բազմաթիվ խնդիրներ են առաջանում՝ կախված ապարից, կախված նրանից՝ ուզում եք թունել կառուցել, թե՞ […]

Թուրքիան 10մլն դոլար օգնություն կտրամադրի Պաղեստինին

Թուրք-պաղեստինյան հարաբերությունները էլ ավելի են սերտանում։ Թուրքիան Պաղեստինին 10մլն դոլար չափի օգնություն կտրամադրի։ Ըստ թուրքական «Milliyet» պարբերականի՝ այդ տեղեկությունը հայտնել է «Resmi» պաշտոնաթերթը: Ֆինանսական օգնությամբ նպատակ է դրվում զարգացնել Պաղեստինի տնտեսությունը, հոգալ առաջին անհրաժեշտության ծախսերը, ինչպես նաև զարգացնել երկրի արտադրողականությունը։ Գումարի մի մասն էլ ուղղվելու է Պաղեստինի պետական բյուջե, ինչպես նաև Գազայի շրջան։ Հիշեցնենք, որ […]

Նախագահը հյուրընկալվել է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում հանդիպում է ունեցել ուսումնական այդ հաստատությունում դասավանդող ակադեմիական, փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ: ՀՀԿ քաղաքական դպրոց հիմնելու մասին Հանրապետական կուսակցության հայտարարությունից մոտ մեկուկես տարի հետո կայացած հանդիպման ժամանակ Նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ջանք են ներդնում, իրենց ժամանակը տրամադրում սեփական փորձն ու գիտելիքները դպրոցի սաներին […]

500 նոր աշխատատեղ Արթիկում

Կառավարությունը որոշել է պետգույքի կառավարման վարչության տնօրինության ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնք Տուֆագործների փողոցում գտնվող անշարժ գույքը, մասնավորապես՝ դպրոցի շենքը,  անհատույց օգտագործման իրավունքով 20 տարի ժամկետով հանձնել «Չեխարմինվեստ» ՍՊԸ-ին: Ընկերությունը գործունեություն է ծավալում կարի արտադրության ոլորտում: Ընկերության նպատակն է Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքներում և սահմանամերձ տարածքներում ստեղծել նոր աշխատատեղեր, ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան սարքավորումների միջոցով կազմակերպել […]

Նոր որոշում կալանավորների համար

Կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ անազատության մեջ գտնվող անձանց կապն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ պահպանելու համար լրացուցիչ հնարավորություններ ստեղծվելու նպատակով: Արդյունքում կպահպանվեն միջազգային բազմաթիվ փաստաթղթերի պահանջները: Ըստ այդմ, նախատեսվում է օտարերկրյա կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող տեսակցել նրանց, ինչպես նաև այն կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, […]

Հրադադար ենք պարտադրում՝ թշնամին զոհ ունի

«Հրադադար ենք պարտադրում՝ թշնամին զոհ ունի. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ առաջնագծում հայկական կողմի կրակոցից մահացել է զինծառայող Ֆիզուլի Սալախովը: Առաջնագծում զոհված ցանկացած զինծառայողի համար պատասխանատու է ադրբեջանական կողմը, քանի որ իրենց սադրանքների արդյունքն է դա: Եթե իրականում զինծառայողը զոհվել է հայկական բանակի կրակոցից ապա դա եղել է բացառապես պատժից գործողությունների արդյունք»: Աշոտ Ասատրյան

Անհավանական․ ինչպիսին են հանրահայտ «На-На» խմբի աստղերը՝ 28 տարի անց /ֆոտո/

90-ականներին այս խումբը այնքան հանրահայտ էր, որ բոլորը նրանց մասին էին խոսում։ Նրանց համերգներին դահլիճը լեփ-լեցուն էր, աղջիկները պարզապես խենթանում էին նրանց համար։ Այս հայտնի խումբը հիմնադրվել է 28 տարի առաջ, խմբի պրոդյուսերը Ռուսաստանում հայտնի պրոդյուսեր Բարի Ալիբասովն է։ Այսօր ռուսական «На-На» խումբը դեռ կա, սակայն նախկին փառքը չունի, իսկ ժամանակի սեքս-սիմվոլ սոլիստները արդեն բավական տարիքով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված