20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կ. Կարապետյանի ցանկությունը շատ լավ ցանկություն է, առողջ, տրամաբանված

«Պետք է նախ ասեմ, որ Կարեն Կարապետյանի կառավարության առջև էլ է կոնկրետ խնդիր դրված, և խնդիրը բառացիորեն հետևյալն է՝ հասնել արդյունավետ կառավարման: Այո՛, տնտեսական աճի կոնկրետ խնդիրներ չէինք դրել, որովհետև դա պայմանավորված էր մեր ինտեգրացիոն պրոցեսներում տեղի ունեցող որոշակի հարցերով և այլն և այլն, բայց, կարծում եմ, Կարեն Կարապետյանը և Կարեն Կարապետյանի կառավարությունն իրենք իրենց առջև են խնդիր դրել 5%, 6 % տնտեսական աճը, և եթե մարդն ինքն իր առջև խնդիր է դնում և կառավարությունն իր առջև խնդիր է դնում, ու այդ խնդիրը խորը հակադրության մեջ չի մտնում քո պատկերացումների հետ՝ պարտադի՞ր է արդյոք հայտարարել դրա մասին: 

Կարծում եմ դա էլ վատ ցուցանիշ չէ, 5 տոկոսանոց տնտեսական աճը մեզ հնարավորություն կտա օգտվել այդ տնտեսական աճի արդյունքներից,  դա տեսանելի և շոշափելի կլինի»,-Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման եթերում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանն՝  անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե նախորդ բոլոր վարչապետերի ժամանակ Սերժ Սարգսյանը տվել է պլանային տնտեսության ցուցանիշներ, եղել է հրապարակային պայմանավորվածություն, որ այս աճն ապոհովում եք՝ դուք շարունակում եք, ոչ՝ցտեսություն, մինչդեռ Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության մասով որևէ բան չի հրապարակվել:

Ինչ վերաբերում է նրան, թե 2018 թվականին ինչով է զբաղվելու ինքը`Սերժ Սագսյանը, արդյոք դեռ չի՞ որոշել, նախագահը նշել է.

«Պետք է ասեմ, որ, իրոք, ժամանակը դեռ չի եկել, երբ կգա, կհայտարարեմ։ Տարբեր գործոններով տարբեր է՝ անձնականից մինչև այլ գործոններ։ Կարծում եմ` մենք վերջիվերջո իրավունք ունենք որոշելու՝ նկատի ունեմ ՀՀԿ-ն` կոալիցիոն գործընկերոջ հետ միասին, թե ով, որտեղ ավելի արդյունավետ կարող է աշխատել: Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի ցանկությանը, շատ լավ ցանկություն է, առողջ, տրամաբանված։ Կարծում եմ, որ Կարեն Կարապետյանը` որպես վարչապետ, որպես մարդ, մեզ համար շատ ընդունելի և օգտակար անձնավորություն է։ Նկատի ունեմ ինձ համար` անձնապես, նկատի ունեմ կուսակցության համար: Այնպես որ, պետք չէ այստեղ ինչ-որ բաներ փնտրել, Ձեզ նկատի չունեմ, փնտրողներին նկատի ունեմ, կգա ժամանակը` մենք շատ հանգիստ կհայտարարենք մեր որոշման մասին»:

Անդրադառնալով լրագրողի հարցին, թե Նախագահը հոգնածություն չի՞ զգում, ինքնազգոցողություն իշխանության ներսում ինչպիսի՞ն է, քանի որ, ըստ լրագրողի, ելնելով վերջին մի քանի ամիսների ծրագրերից`նախագահը նման չէ պաշտոնյայի, ով ցանկանում է եզրափակել կարիերան, Սերժ Սարգսյանը նշել է.

«Ինքնազգացողության մասին ես չպետք է ասեմ, պետք է ասեն իմ գործընկերները, աշխատունակության մասին էլ, հոգնածության մասին էլ պետք է ասեն իմ գործընկները, ես ինձ նորմալ եմ զգում:

Բոլոր դեպքերում, ճիշտ ճանապարհը սա է։ Պետք է մինչև վերջին պահը բարեխղճորեն կատարել այն պարտականությունները, որ դու կամովին ես ստանձնել։ Վերջիվերջո, որևէ մեկն ինձ չի պարտադրել մասնակցել նախագահական ընտրություններին և դառնալ ՀՀ նախագահ, իսկ եթե ես կամովին ստանձնել եմ, ես պատրաստ պետք է լինեմ և, իրոք, պատրաստ եմ մինչև վերջին վայրկյանը կատարել իմ պարտականությունը։ Դրանից հետո կտեսնենք, թե ինչ կլինի, որքանով կարող եմ օգտակար լինել և ինչ ոլորտում կարող եմ օգտակար լինել: Ես սա ասում եմ անկեղծ, չեմ սեթևեթում, չեմ ծանրացնում, չեմ թեթևացնում, ինչպես կորոշենք բոլորս միասին, այնպես էլ կշարունակենք»:

Լրագրողի վերջին հարցին` կշարունակե՞ք մնալ քաղաքականության մեջ, նախագահը պատասխանել է` «Տեսնենք, տեսնենք»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ