Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ՀՀ դիրքորոշման մեջ փոփոխություն չկա. ՀՀ ԱԳՆ արձագանքը Թուրքիայի ԱԳՆ-ին
Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չի եղել: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ վերջին հայտարարությունը: «Հայաստանի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ բազմիցս արտահայտվել է, իսկ վերջին անգամ՝ երկու օր առաջ Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանի՝ Աթենքում ունեցած ելույթում։ Այն որևիցե փոփոխություն չի կրել»,- […]