07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կառավարության օրակարգում կա՞ համաներման նախաձեռնություն. Արդարադատության փոխնախարարի պատասխանը

ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը։ Հիմնական զեկուցող արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանից «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե կառավարության օրակարգում կա՞ համաներման նախաձեռնության՝ ԱԺ-ին դիմելու հարցը։ «Վերջին անգամ Հայաստանում համաներում հայտարարվել է 2013թ.։ Մենք բոլորս էլ հասկանում […]

Ջրից ելնել, կրակն ընկնել. պատգամավորները քննադատում են կառավարության նախագիծը

«Այստեղ չկա մեկը, որը դեմ չլինի ընտրակաշառքին, բայց չի կարելի ջրից ելնել, կրակն ընկնել»,-այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ Ծառուկյան դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Հիշեցնենք՝ խորհրդարանը քննարկում  է ընտրակեղծարարության պատիժը խստացնող օրինագծերի փաթեթը, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում ոչ միայն կաշառք տալու եւ ստանալու , այլեւ խոստանալու համար: Հենց այս դրույթը պատգամավորները մարդու իրավունքների տեսանկյունից վտանգավոր են […]

Ով Ամուլսարին մոտ գա, ամուլ–ամուլ ման կգա. ակտիվիստները բողոքի ակցիա էին իրականացնում

Ամուլսարի հանքի շահագործման դեմ հանդես եկող ակտիվիստներն այսօր՝ սեպտեմբերի 6-ին կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցի էին եկել կարմիր եւ կանաչ փուչիկներով, որոնցից կարմիրների վրա գրված էին, ըստ ակտիվիստների, միֆերը, որոնք պետք է ցրվեն, այս դեպքում դրանք պայթեցնելու միջոցով, իսկ դրանց հակադրվում էին կանաչների վրա գրված ուղերձները։ Ակտիվիստները ցույցին վանկարկում էին «Էկոգաղութարարներ, դե ռադ եղեք օֆշորներ», […]

Գրիգոր Լուսավորչի աղոթքը

Փրկիչ աշխարհի Քրիստոս, աղաչում եմ Քեզ, նայիր ինձ և ողորմիր ինձ, փրկիր ինձ իմ բազում անօրենություններից, քանզի անարգեցի բոլոր բարիքները, որ շնորհեցիր ինձ իմ մանկությունից ի վեր: Ինձ՝ տխմարիս, տգետիս և հիմարիս, դարձրեցիր գիտությամբ լի անոթ, Քո շնորհն առատացավ իմ մեջ ու հագեցրեց իմ քաղցը և զովացրեց իմ ծարավը, լուսավորեց իմ խավարած միտքը, թափառումներից հավաքեց […]

Զույգ երեխա ծնվելու դեպքում նպաստը կկրկնապատկվի. Կառավարությունը հաստատեց

Իմիջիայլոց, կառավարության անդամներից ով երկրորդ երեխան ունի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, կառավարության նիստի ժամանակ, երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը 50 հազար դրամից 150 հազար դրամ դարձնելու օրինագծի քննարկման ժամանակ հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նաեւ քվեարկություն կազմակերպեց, թե ով ունի 3-րդ, 4-րդ ու 5-րդ երեխան: «Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալը հաստատ […]

Այստեղ իրավական այնպիսի խնդիրներ կան, որոնք վտանգ են ներկայացնում. Գեւորգ Կոստանյան

Խորհրդարանը արտահերթ նիստով քննարկու է կառավարության ներկայացրած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների  նախագծերը, որոնք ընտրակեղծարարության պատասխանատվության խստացում են նախատեսում: Պետաիրավական հարցերի հանձնաժողովում նախագիծը խիստ քննադատության էր ենթարկվել: Հանձնաժողովը դրական […]

Քոչարյանի փաստաբանական խմբի արձագանքը ՀՔԾ պարզաբանմանը

ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը արձագանքել է ՀՔԾ պարզաբանմանը՝ կապված Քոչարյանի անձնագիրը վարույթ իրականացնող մարմնում պահելու իրավաչափ լինելու հարցի հետ։ Քոչարյանի փաստաբանական խմբի արձագանքն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։ «ՀՀ հատուկ քննչական ծառայությունը՝ 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հրապարակային հայտարարություններին հրատապ […]

Հոկտեմբերի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կկազմի 150 000 դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 6-ի նիստում որոշում կայացրեց, որով  նախատեսվում է երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ պետության կողմից ընտանիքին հատկացվող սոցիալական աջակցության` երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 50 հազար դրամի փոխարեն սահմանել 150 000 դրամ: Նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, ով նշեց, որ նախագիծն ընդունելու դեպքում հոկտմեբերի 1-ից հետո երկրորդ երեխայի […]

Փաշինյանը ոչնչացնում է Հայաստանի պետականությունը, և Մոսկվան սկսել է Բաքվի հետ խոսել ՀԱՊԿ թեմայով, քանի որ հիմա Ադրբեջանը շատ նպաստավոր դիրքում է. Ս. Տարասով

Tert.am-ի հետ զրույցում ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը անդրադառնում է սեպտեմբերի 8-ին Մոսկվայում Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպման օրակարգին և հարցին, թե ինչո՞ւ է Մոսկվան բանակցում Բաքվի հետ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակով անդամակցության մասին: -Պարո՛ն Տարասով, սեպտեմբերի 8-ին Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպումն է: ՀՀ և ՌԴ քաղաքագիտական շրջանակներում կա ձևավորված կարծիք, որ քննարկվելու է նաև Ղարաբաղյան հարց: Մանավանդ, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված