23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Չեմ բացառում, որ Մարտի 1-ի գործով կան ընդգրկված ոստիկաններ. Վ. Օսիպյան

Չեմ բացառում, որ Մարտի 1-ի գործով կան ընդգրկված ոստիկաններ, որովետեւ  եղել են ընդգրկված շատ մեծ անձնական տարբեր ստորաբաժանումներ, բայց դա չի նշանակում, որ բոլորը ենթակա են պատասխանատվության, կամ առհասարակ ենթակա են պատասխանատվության: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի դեպքերով հարցուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանների ներգրավվածության հարցին:

«Ինքնին փաստաթուղթ կեղծելը քրեորեն պատժելի արարք է, թե ով է արել չեմ կարող ասել, արդոք հնարավոր է անել…եկեք ոչ մի բան չբացառենք, եթե այդպիսինները կան, թող պատասխանատության ենթարկվեն»,- նշեց Օսիպյանը:

Նա նաեւ նշեց, որ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ ցուցարարների մոտ զենք- զինամթերք չի տեսել. «Բայց  փայտեր եւ այլն բոլորս էլ տեսել ենք: Այս հարցերն ուղղեք այն մարդկանց, ովքեր այդ օրերին եղել են վերադաս»,- ասաց Օսիպյանը՝ նշելով, որ Մարտի 1-ի գործով ցուցմունք տալու չի հրավիրվել:

Օսիպյանը նաեւ հավաստիացրեց, որ բացառում է Հայաստանում հանրահավաքների ժամանակ զոհեր լինեն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ