12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Այստեղ իրավական այնպիսի խնդիրներ կան, որոնք վտանգ են ներկայացնում. Գեւորգ Կոստանյան

Խորհրդարանը արտահերթ նիստով քննարկու է կառավարության ներկայացրած
«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների  նախագծերը, որոնք ընտրակեղծարարության պատասխանատվության խստացում են նախատեսում:

Պետաիրավական հարցերի հանձնաժողովում նախագիծը խիստ քննադատության էր ենթարկվել: Հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել նախագծին արտահերթ նիստը չտապալելու նպատակով՝ պայմանով, որ առաջինից երկրորդ ընթերցման փուլում նախագիծը կշտկվի:

Հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Կոստանյանը ԱԺ նիստին հայտարարեց .«Հանձնաժողովը եզրակացություն տվեց բացառապես քաղաքական նկատառումներից ելնելով, բայց այստեղ իրավական այնպիսի խնդիրներ կան, որոնք վտանգ են պարունակում»:

Կոստանյանն ասաց, որ իրավական շտկումները պետք է ներկայացված նախագծին տրամաբանորեն հակառակ լինեն եւ միայն այդ դեպքում կունենանք իրավական, օրինական օրենք:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ