07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչպե՞ս է մեկնաբանելու խոստում ընդունելու եզրույթը իրավապահ մարմինը. Արփինե Հովհաննիսյանի հարցը՝ կառավարությանը

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում  ընտրակեղծարարության պատիժը խստացնող նախագծերի փաթեթի քննարկմանն ասաց, որ կարեւոր է, այս թոհուբոհի ընթացքում հանկարծ չանտեսվի ընտրողի իրավունքների պաշտպանությունը:

Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ համաձայն չէ այն գնահատականների հետ, որ այս նախգիծը ռադիկալ քրեականացման նախագիծ է:

«Քրեականացված արարքներ եղել են, հիմա ընտրակեղծարարության առանձին դեպքերի համար խստացվում է պատիժը»,-շեշտեց Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ միջին ծանրության հանցագործությունները ծանրացվում են:

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ այս մասով կողմ է նախագծին, բայց կհնչեցնի հարցադրումներ, որոնց լուծումից կախված կլինի իր քվեարկությունը: Նրա խոսքով՝ ընտրակաշառք ստանալը եւ պահանջելը վաղուց են քրեականացված եւ դա նորմալ է, բայց անհասկանալի է, օրինակ   կաշառքի առաջարկի խոստումն ընդունելը քրեականացնելը:

«Ինչպե՞ս  են մեկնաբանելու խոստում ընդունելու եզրույթը, բացատրեք ինձ այն գործողությունները, որոնք համարվելու են խոստում ընդունել»,-նկատեց ԱԺ փոխնախագահը՝ հավելելով, որ կարեւոր չէ, թե այս հարցն ինչպես են մեկնաբանում օրինակ՝ հարցի զեկուցող փոխնախարարը, պատգամավոր Հայկ Կոնջորյանը կամ մեկ ուրիշը:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ կարեւոր է, թե տվյալ հոդվածը կիրառող մարմինը ինչ է հասկանալու դրա տակ, արդյոք հասկանալու է այնպես, ինչպես, օրինակ Արթուր Հովհաննիսյանը:

«Կաշառք ստանալը, տալը հստակ է, իրավաբանորեն բացատրեք՝ ինչպես է դրսեւորվելու այդ արարքը»,-հարցրել է Արփինե Հովհաննիսյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ