13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ջրից ելնել, կրակն ընկնել. պատգամավորները քննադատում են կառավարության նախագիծը

«Այստեղ չկա մեկը, որը դեմ չլինի ընտրակաշառքին, բայց չի կարելի ջրից ելնել, կրակն ընկնել»,-այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ Ծառուկյան դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Հիշեցնենք՝ խորհրդարանը քննարկում  է ընտրակեղծարարության պատիժը խստացնող օրինագծերի փաթեթը, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում ոչ միայն կաշառք տալու եւ ստանալու , այլեւ խոստանալու համար: Հենց այս դրույթը պատգամավորները մարդու իրավունքների տեսանկյունից վտանգավոր են համարում:

«Չի կարելի ավելի կարեւոր  շահեր ոտնահարել: Չի կարելի մարդուն նստացնել 3 տարի ընդամենը նրա համար, որ խոստացել է քեզ կողմ քվեարկել»,-շարունակեց Գեւորգ Պետրոսյանը:

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ հայտարարեց, որ մարդիկ այսուհետեւ կխուսափեն ընտրականա գործընթացին մասնակցել՝ շառի մեջ չընկնելու համար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ