Վնասակար մանրէներ «Սիթիի», «Պարմայի» և «Էվրիկա Գրուպի» աղցաններում
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է երեք ընկերությունների՝ «Սիթի», «Պարմա» և «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ների, արտադրական առանձին գործառույթը: Տեսուչների վերահսկողական աշխատանքների և լաբորատոր փորձաքննությունների արդյունքում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: Պարզվել էր, որ այս ընկերություններում արտադրվող աղցանների որոշ տեսակներում կան մանրէաբանական շեղումներ: Այսպես՝ «Սիթի» ՍՊԸ-ում արտադրվող «Մայրաքաղաքային» աղցանի նմուշը մանրէաբանական ՄԱՖԱՄ ցուցանիշով, խմորասնկերի անթույլատրելի […]





































