Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում է
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիշում եք մեր քաղաքապետի…. էէէէ Կարգին Հաղորդման այն սկետչը, որտեղ կալանավոր-պաշտոնյան կնոջը հարցնում է «փաստաբանը` հեչ, դու ինձ ասա շենքում ի՞նչ են խոսում»… Մեր երկրում կարևոր չի, թե ով ինչ է ասում` էական է, թե «ընդդիմադիր» Լուսավոր Հայաստանի պատգամավորները ում ձերբակալության սպասումներն են ստեղծում կառավարության […]
Ամուլսարի պահապաններին խորհուրդ եմ տալիս ակտիվ մարզվել ու հնարավորության դեպքում ձեռք բերել ակտիվ պաշտպանության միջոցներ, քանի որ Moody’s-ը Հայաստանի վարկանիշը բարձրացրել է մեկ աստիճանով: Հիմա կասեք՝ բայց ի՞նչ կապ ունի: Բանը նրանում է, որ քարուքանդ եղած տնտեսության վարկանիշը բարձրացնելու միակ իմաստը կարար լիներ ավանսը տալը: Կոպիտ ասած միջազգային ֆինանսական էլիտան որոշել է Նիկոլին կանխավճար տա, […]
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Ռազմարդյունաբերողների միության և ռազմարդյունաբերկական ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ:
Նոյեմբերյանի ավտոկայանի սպասասրահը պետք է լինի հանրային։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սուրեն Անանյանը ցանկանում է 3 ամիս առաջ վարձակալության հանձնված Նոյեմբերյանի ավտոկայանի սպասասրահը վերադարձնել համայնքին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նա հավատացրեց, թե իրեն չի կաշկանդելու այն հանգամանքը, որ 24 քմ կազմող այդ տարածքը վարձակալության է տրվել իր կուսակից, Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի աշխատակազմի ղեկավար Հայկանուշ Բեգլարյանին: «Արդեն մոտ […]
2019թ-ի օգոստոսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի (Alen Simonyan) անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք ։Նշված ժամանակահատվածում հայտարարագրվել է 54 հոդված, որոնցից 7-ը եղել է բացասական, 47-ը՝ չեզոք։ Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մասին դրական հոդվածներ չկան, քննադատական հոդվածներն ու հոդվածների թիվն էլ […]
Իջեւանյան ընտրությունները գրավել են հանրության ուշադրությունը։ Բանն այն է, որ վերջին անգամ այստեղ քաղաքապետ են ընտրել 2015-ի սեպտեմբերին, ու հերթական ընտրությունը չորս տարի անց ենթադրվում էր, որ կրկին սեպտեմբերին է անցկացվելու։ Մինչդեռ հուլիսի կեսերին՝ իջեւանյան ճակատամարտի թեժ օրերին, երբ ծառահատումների թեմայով բողոքի ակցիաների մասնակից իջեւանցիների դեմ ոստիկանական ծեծող-ջարդող բրիգադներ էր իշխանությունը ուղարկում, մարզպետն ընդունեց որոշում՝ […]
ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Սասուն Միքայելյանը թուրն առել, ընկել է նախկինների «ջանին»։ Նա անխնա կադրային ջարդ է իրականացրել՝ առանց բացառության ազատվելով բոլոր նախկիններից՝ ԵԿՄ հաշվապահ, մամուլի խոսնակից մինչև մարզային և տարածքային խորհուրդների նախագահներ։ Սա բացատրել է նրանով, որ ազատվում է նախկինների՝ Մանվել Գրիգորյանի հետքերից: ԵԿՄ նոր խոսնակը լրագրող Դիանա Դավթյանն է, ում […]
Հայաստանում ավտոմեքենայի դեֆիցիտ է: Պատճառը հաջորդ տարվա հունվարի 1-ից սպասվող գնային փոփոխությունն է: Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ մաքսային կանոններով թելադրված ավտոմեքենաների մաքսատուրքը լինելու է ըստ շարժիչի հզորության, ինչը հանգեցնելու է նրան, որ 4- 5 անգամ ավելանալու է այդ մեքենաների արժեքը: Չնայած որ հունվարի 1-ին դեռ ավելի քան չորս ամիս կա, բայց […]
























