99 %-ով համոզված եմ` «Ձյունիկ» սառնարանի պահեստը հրկիզվել է. գործարարները մտածում են՝ շարունակե՞լ իրենց գործունեությունը Հայաստանում, թե՞ ոչ
«Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊԸ տնօրեն Արթուր Անդրեասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց՝ 99 տոկոսով համոզված է, որ «Ձյունիկ» սառնարանի պահեստը հրկիզվել է. «Ես առաջին անգամ եմ լսում, որ սառնարանի պահեստային մասն այրվի, դա աբսուրդ է, այնտեղ -18 -20 աստիճան սառնություն կա, ո՞նց կարող է այրվել: Սպասում ենք ԱԻՆ-ի եզրակացությանը, բոլորս դրան ենք սպասում: Քրեական գործ է […]





































