02 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Անվտանգ գոտու ստեղծումը տարածաշրջանի բնակչության անվտանգությանը ուղղված քայլ է և շատ է կարևորվում մեր կողմից. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Սիրիայում անվտանգ գոտի ստեղծելու թեման:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Մինչ օրս Սիրիայում կայունությունը պահպանելու ուղղությամբ Ռուսաստանի հետ կարևոր քայլեր ենք ձեռնարկել: Ցանկանում ենք, որ մեր համագործակցությունը շարունակվի, քանզի մեր նպատակը Սիրիայում արյունահեղության դադարեցումն ու խաղաղության հաստատումն է: Անվտանգ գոտու ստեղծումը տարածաշրջանի բնակչության անվտանգությանը ուղղված քայլ է և շատ է կարևորվում մեր կողմից»,- հայտարարել է Էրդողանը:

Նախագահ Պուտինը դրական է գնահատել Թուրքիայի կողմից անվտանգ գոտու ստեղծման ուղղությամբ իրականացվող քայլերը:

«Անվտանգ գոտու ստեղծումը Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանն ուղղված կարևոր քայլ է: Ուստի, մենք աջակցում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք կարող են հանգեցնել տարածաշրջանում լարվածության նվազեցմանը»,- հայտնել է Պուտինը:

Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում, անվտանգ գոտի ստեղծելու մասին 2013 թվականին առաջին անգամ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ում: Ըստ այդ ծրագրի՝ Սիրիայում տեղի ունեցող բախումների պատճառով երկիրը լքող սիրիացիների համար կստեղծվի մի տարածք, որտեղ կապահովվի նրանց անվտանգությունը: Այդ տարածքից պետք է հեռացվեն Քրդական աշխատավորական կուսակցության և մյուս նմանատիպ կազմավորումների զինյալները:

Թուրք-ամերիկյան բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են հասել, և օգոստոսի 24-ից սկսել է գործել Համատեղ գործողությունների կենտրոնը, որը համակարգելու և ղեկավարելու է անվտանգ գոտու ստեղծման աշխատանքները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ